Երեքշաբթի, 10 Հունվարի 2012 18:55
Ինեկոբանկը DWM Asset Management ներդրումային ընկերությունից ստացել է 8 մլն. դոլարի վարկ
ԱրմԻնֆո. Ինեկոբանկը DWM Asset Management ներդրումային ընկերության հետ պայմանագրի շրջանակներում 2011 թվականի դեկտեմբերին ստացել է 8 մլն.դոլարի վարկային միջոցներ, Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ինեկոբանկի մամուլի ծառայությունից, նշված վարկի ստացման միջնորդ է հանդիսացել Symbiotics ընկերությունը, որն արդեն 2 տարի համագործակցում է բանկի հետ միկրոֆինանսավորման ոլորտում:
Աղբյուրի համաձայն, միջազգային ֆինանսական կառույցների հետ արդյունավետ համագործակցությունը, դեպի հաճախորդն ուղղված ռազմավարությունը, ինչպես նաև ճկուն վարկային քաղաքականությունն Ինեկոբանկին թույլ են տվել վերջին տարիներին զգալիորեն մեծացնել ՓՄՁ վարկային պորտֆելը, որը միայն 2011 թվականի 11 ամիսներին մեծացել է ավելի քան 37%-ով, մինչև 23.9 մլրդ.դրամ ¥միկրոբիզնեսի վարկերի հետ միասին¤:
Ընդհանուր առմամբ բանկը համագործակցում է ավելի քան 20 միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից 2011 թվականին ստացել է մոտ 50 մլն.դոլարի ռեսուրսներ, որոնք ուղղվել են միկրո-, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, ինչպես նաև առևտրի ֆինանսավորմանը:
Նշենք, որ DWM Asset Management ներդրումային ընկերությունը հանդիսանում է DWM (Developing World Markets¤ խմբի անդամ և մասնագիտանում է զարգացող երկրներում միկրոֆինանսավորման զարգացումով, որի հետ Ինեկոբանկը համագործակցում է 2009 թվականից:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Ինեկոբանկը տնտեսության մեջ իրականացված վարկային ներդրումների ծավալներով գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, գրանցելով 34.6 մլրդ.դրամ ցուցանիշ ¥վարկային պորտֆելի ավելի քան 68%-ը¤, իսկ ՓՄՁ պորտֆելով գտնվում է առաջատարների եռյակում, գրանցելով 29.6 մլրդ.դրամի ցուցանիշ, ինչը կազմում է վարկային պորտֆելի 60%-ը: