Երեքշաբթի, 10 Հունվարի 2012 22:07
Արցախի ներդրումային հիմնադրամը ՓՄՁ աջակցմանը հատկացրել է 1.8 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Արցախի ներդրումային հիմնադրամը վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրի շրջանակներում, որոնք տրամադրվում են ՓՄՁ աջակցմանը, 2011 թվականին 70 տնտեսվարող սուբյեկտների աջակցման նպատակով հատկացրել է 670 մլն.դրամ ¥մոտ 1.8 մլն.դոլար¤:
Ինչպես Ստեփանակերտից հաղորդել է ԱրմԻնֆո գործակալության հատուկ թզթակիցը, հղելով Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանին, ինովացիոն զարգացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցման ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցութուն է իրականացվել առողջապահության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին:
2008 թվականից հիմնադրամը հանրապետության մայրաքաղաքում կառուցում է բնակարաններ, որոնք հիփոթեքային ծրագրի շրջանակներում վաճառվում են բնակչությանը: 2009 թվականից նշված ծրագրի իրականացումը սկսվել է նաև ԼՂՀ մարզերում: 2011 թվականին Ստեփանակերտում և մարզերում բազմաբնակարան շենքերի շինարարությանն է ուղղվել 3 մլրդ.դրամ ¥մոտ 8 մլն.դոլար¤:
Ըստ Արտակ Միրզոյանի, 2011 թվականին ապահովվել է տնտեսվարող սուբյեկտների մասնակցությունը ցուցահանդեսներում, տոնավաճառներում, ֆորումներում, ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում և արտասահմանում: