Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2011 19:46
Byblos Bank Armenia 2012 թվականի առաջին եռամսյկում միջազգային առույցներից կնրգրավի խոշոր երկարաժմետ վարկեր
ԱրմԻնֆո. Բիբլոս Բանկ Արմենիայի համար 2011 թվականը նշանավորվեց մի շարք խոշոր ֆինանսական գործարքներով և ծրագրերի իրագործմամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
հաջողությամբ ավարտին են հասցվել ֆինանսական միջազգային գործարքներ և նախատեսվում են նորերըª միտված Հայաստանում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը:
Մասնավոր բիզնեսներին տրամադրվող ֆինանսավորման մատչելիությունը խթանելու համար Բիբլոս Բանկ Արմենիան համագործակցում է նաև Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ ) հետ: ՎԶԵԲ-ի կողմից 2011 թվականին Բիբլոս Բանկ Արմենիային տրամադրված 5 միլիոն ԱՄՆ դոլար վարկային պայմանագրի շրջանակում ֆինանսավորումը ամբողջապես ստացվել և արդեն տեղաբաշխվել է ՀՀ տնտեսվարող սուբյեկտների միջևª հիմնականում արտադրության, սպասարկման և սննդի վերամշակման ոլորտներին:
Վերջերս Բիբլոս Բանկ Արմենիայի և Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Ֆոնդի (EFSE ) միջև կնքված պայմանագրի իամաձայնª Բանկին տրամադրվել է 875 միլիոն ՀՀ դրամի և 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Այս գումարներն ուղղվելու են Հայաստանում փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորմանը:
ՙԱվարտին են մոտեցել Բիբլոս Բանկի և այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցությունները, որոնց արդյունքում բանկին տրամադրվելու է մեծածավալ և երկարաժամկետ ֆինանսավորում գալիք տարվա առաջին եռամսյակում: Նոր միջոցները ուղղվելու են փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև հիպոթեքային ֆինանսավորման ծրագրերին՚, - նշում է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանը:
Բիբլոս Բանկ Խումբը ունիվերսալ ֆինանսական հաստատություն է, որի գործունեությունը միտված է ինչպես հայրենական այնպես էլ արտաքին շուկաներում հաճախորդներին համաշխարհային ստանդարտներին համապատասխան ծառայությունների մատուցմանը, բաժնետերերի ներդրումների արժեքի աճի ապահովմանը, աշխատակիցների բավարարվածության բարձրացմանը և հանրության տնտեսական բարեկեցության աճին: