Ուրբաթ, 13 Հունվարի 2012 17:05
2011 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ 68 բողոք
ԱրմԻնֆո. 2011 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է ֆինանսական կազմակերպությունների դեմ 68 բողոք, որոնցից 62-ը ուղղվել է ֆինանսական կազմակերպությունների դեմ: Այս մասին են վկայում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալները:
Աղբյուրի համաձայն, բողոքների ընդհանուր թվից 24-ը քննարկման ենթական չի եղել`համաձայն գործող օրենսդրության: Մնացած 38 բողոք-հայտերից 5-ը ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարվել են, իսկ 15-ը ֆինանսական հաշտարարի կողմից վերցվել է քննարկման: Դրանցից 13-ը ուղղվել է ապահովագրական ընկերությունների և ավտոապահովագրողների բյուրոյի, 2-ը`բանկերի դեմ:
Ապահովագրական ընկերությունների և Ավտոապահովագրողների Բյուրոյի դեմ ստացված 13 բողոքներից 10-ը եղել է ԱՊՊԱ գծով, 1-ը`տրանսպորտային միջոցների, 1-ը`բժշկական և 1-ը`գույքի ապահովագրությունների գծով: Բանկերի դեմ 2 բողոքներից 1-ը եղել է վարկային գործարքների, և 1-ը` ավանդային գործարքների գծով:
Հայաստանի Ֆինանսական հաշտարարի կողմից քննարկման վերցված 28 գրավոր դիմումներից 10-ը մերժվել է, 10-ը բավարարվել խաղաղ համաձայնության միջոցով, 4-ը բավարարվել է մասնակիորեն, 3-ի գծով քննարկումը դադարեցվել է, իսկ 1-ը` ամբողջությամբ բավարարվել:
2011 թվականի նոյեմբերին ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է 63 դիմում բողոք, որից 57-ը եղել է ֆինանսական կազմակերպությունների դեմ: Քննարկման ենթակա 40 բողոքներից 8-ը բավարարվել է, 27-ը հաշտարարի կողմից քննարկվել է, որից 14 եղել է ապահովագրական ընկերությունների և ավտոապահովագրողների բյուրոյի, 13-ը` բանկերի դեմ: Ապահովագրական ընկերությունների և Ավտոապահովագրողների Բյուրոյի դեմ ստացված 14 դիմում-բողոքներից 10-ը եղել է ԱՊՊԱ գծով, 2-ը`ԿԱՍԿՈ գծով, 1-ը` բժշկական 1-ը` գույքային ապահովագրությունների գծով: Բանկերի դեմ ստացված 13 բողոքներից 7-ը եղել է վճարահաշվարկային գործառնությունների, 3-ը` վարկային գործարքների, և 3-ը` ավանդային գործարքների գծով: