Երկուշաբթի, 16 Հունվարի 2012 18:24

ՀՀ ԿԲ նախագահը Վիեննայում մասնակցելու է ՙEuromoney՚ համաժողովին


ԱրմԻնֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Վահե Վարդանյանը և ֆինասական համակարգի կարգավորման վարչության պետ Անդրանիկ րիգորյանը, մեկնել է Վիեննա, որտեղ հունվարի 16-17-ը մասնակցելու է ՙԿենտրոնական և Արևելյան Եվրոպայի ՙEuromoney՚՚ համաժողովին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, այցի շրջանակներում նախատեսված են Արթուր Ջավադյանի հանդիպումները եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների հետ: