Երեթշաբթի, 17 Հունվարի 2012 20:04
ՙԱկցեռն՚ կորպորացիայի ղեկավարը Հայաստանում անշարժ գույքի գների աճ է կանխատեսում միայն 2-3 տարի հետո, կայուն տնտեսության պայմանններում
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում վերջին 2 տարիներին չեն դիտվել կտրուկ տատանումներ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՙԱկցեռն՚ անշարժ գույքի կորպորացիայի նախագահ Հակոբ Բաղդասարյանը, իրավիճակը պայմանավորելով աշխատանքի շուկայի կայունությունով, ինչպես նաև դեպի Հայաստան տրանսֆերտների ներհոսքի աննշան փոփոխություններով:
Ըստ նրա, անշարժ գույքի գների աճ կարելի է սպասել միայն 2-3 տարուց, տնտեսության որոշակի կայունացումից հետո: 2011 թվականին գների իջեցումը պայմանավորված էր ցածր պահանջարկով: ՙՆերկայումս Հայաստանի անշարժ գույքի շուկայում առաջարկը գերազանցում է պահանջարկին, ինչը բերել է շինարարության ծավալների անկմանը, ինչպես նաև գների իջեցմանը՚,-նկատել է Բաղդասարյանը:
Ըստ փորձագետի, ներկայիս տնտեսությնա պայմաններում առաջին հերթին ՙտուժում՚ է էլիտար բնակարանների վաճառքը, որոնք,ինչպես գիտեք, ՙողողել՚ են մայրաքաղաքի կենտրոնը, իսկ բնակարանների պահանջարկը Երևանի ծայրամասերում և մարզերում, հակառակը, աճում է:
Հայաստանի գործատուների միության ղեկավար ագիկ Մակարյանն էլ իր հերթին հավելել է, որ ըստ վիճակագրական տվյալների, բազմաբնակարան շենքերում 2011թվականին բնակարանների 1 քառ. մետրի գներն իջել են 2.6%, մասնավոր տներում`2.4%, իսկ գործարքների քանակը 2010 և 2011 թվականներին միջին հաշվով կազմել է 17 հազար: