Հինգշաբթի, 12 Հունվարի 2012 15:20
ՎՏԲ-ն ստեղծել է բանկոմատների միասնական ցանց
ԱրմԻնֆո. Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանում և Ուկրաինայում, ինչպես նաև Ռուսաստանում ¥ՎՏԲ-24¤ ՎՏԲ բանկերի քարտային պրոդուկտների քարտապաններն ստացել են ՎՏԲ խմբի միջազգային բանկոմատային միասնական ցանց մուտք գործելու իրավունք, որը ներկա պահին կազմված է ավելի քան 6000 բանկոմատներից: Այս մասին տեղեկացրել է ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ մամուլի ծառայությունը:
Դա նշանակում է, որ թվարկված բանկերից յուրաքանչյուրի հաճախորդ հնարավորություն է ստանում կանխիկ դրամական միջոցներ ստանալ ՎՏԲ և ՎՏԲ-24 համակարգերի բանկոմատներից, ցանցի ՙտնային՚ պայմաներով, անկախ գտնվելու վայրից և երկրից:
ՙՄենք ուրախ ենք մեր հաճախորդներին դեպի սեփական և փոխառու միջոցները մուք գործելու համար առաջարկել պարզ և մատչելի ծառայություններ` հանգստի կամ գործուղումների ընթացքում: ՎՏԲ ցանցի բանկոմատներից միջոցները կանխիկացնելիս սակագները չեն տարբերվի ՙտնային՚ սակագներից: Չնայած, ճիշտ կլիներ ասել, որ այժմ, ՎՏԲ խմբի շրջանակներում, բանկոմատների ցանցի ՙտնային՚ հասկացությունը նշանակում է 7 երկիր և ավելի քան 6000 բանկոմատ: Ներկայումս արտասահմանում գործունեություն ծավալով ռուսական ոչ մի բանկ իր հաճախորդներին նման ծառայություն չի տրամադրում՚,-հայտարարել է ՎՏԲ-24 ¥ՓԲԸ¤ փոխնախագահի-վարչության նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Ռուդենկոն:
Այս արտոնությունը տարածվում է VISA և MasterCard միջազգային համակարգերի դեբետորական և կրեդիտորական քարտերի վրա և մատչելի է ՎՏԲ 24 (ՓԲԸ), ՎՏԲ Բանկ (Ադրբեջան), ՎՏԲ-Հայաստան Բանկ, ՎՏԲ Բանկ Բելառուս, Բանկ ՎՏԲ-Վրաստան ՎՏԲ Բանկը Ղազախստան և ՎՏԲ Բանկը Ուկրաինա բանկերի հաճախորդներին:
ԱՊՀ երկրներում և Վրաստանում գտնվող բանկոմատը հաճախորդին կօգնի ստանալ գեոլոկացիոն ծառայություն, որը մշակված է ՎՏԲ Խմբի ՙՄուլտի կարտա՚ ԲԲԸ պրոցեսինգային ընկերության կողմից, որտեղ հաճախորդը տեղեկություն կստանա ցանցի անդամ մոտակա մյուս բանկոմատների մասին, և որտեղ մատչելի կլինի նրան հետաքրքրող ծառայությունը: