Ուրբաթ, 20 Հունվարի 2012 16:32
Հայաստանում արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաներում դեկտեմբերին ավելացել է եկամտաբերությունը
ԱրմԻնֆո. Հայաստանում արժեթղթերի առաջնային և երկրորդային շուկաներում դեկտեմբերին ավելացել է եկամտաբերությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը նոյեմբեր ամսվա նկատմամբ աճել է 1.59 տոկոսային կետով և կազմել 11.22%: Միջբանկային ռեպո տոկոսադրույքն աճել է 0.98 տոկոսային կետովª կազմելով 10.24%: Տոկոսադրույքների նման աճը հիմնականում պայմանավորվել է, ինչը Մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ միջին տոկոսադրույքը աճել է 1.71 տոկոսային կետով և կազմել 10.68%:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.11%-ով` կազմելով 383.22 դրամ, Եվրոյի նկատմամբ արժևորվել է 2.89%-ով` կազմելով 504.63 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժևորվել է 2.06 %-ով` կազմելով 12.16 դրամ: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ դրամի միջին շուկայական փոխարժեքը դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 5.93%-ով, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 5.58%-ով և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 3.78%-ով:
Նշենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը 2012 թվականի հունվարի 10-ի նիստում հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 8% մակարդակի վրա, ինչի հետևանքով անփոփոխ մնացին նաև լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների տոկոսադրույքները: