Ուրբաթ, 20 Հունվարի 2012 17:21
IFC-ն նախատեսում է 2012 թվականին մեծացնել Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների ծավալները
ԱրմԻնֆո. Միջազգային Ֆինանսական Կորպորացիան ¥IFC¤, որը հանդիսանում է Համաշխարհային Բանկի խմբի անդամ, նախատեսում է 2012 թվականին ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում, մեծացնելով Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների ծավալները, հասցնելով 70 մլն.դոլարի: Այս մասին այսօր հայտարարել է IFC հայկական ներկայացուցչության ներդրումային ծրագրերի համակրգող Արման Բարխուդարյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Ըստ նրա, կորպորացիան բաց է գործնական ռաջարկությունների համար և ներկայումս դիտարկում է Հայաստանի բանկերին վարկային նոր ռեսուրսներ տրամադրելու հնարավորությունը: ՙՆախորդ տարիներին մենք աստիճանաբար մեծացրեցինք Հայաստանի տնտեսությունում կատարվող ներդրումների ծավալները: 2009 թվականին ներդրումները կազմեցին 5 մլն.դոլար, 2010-ին`35 մլն.դոլար, իսկ 2011 թվականին`70 մլն.դոլար՚,-նշել է ՍԱ.Բարխուդարյանը: Նա պարզաբանել է, որ աճը հիմնականում ապահովվել է վարկերի նկատմամբ պահանջարկի աճի հաշվին: Կորպորացիան Հայաստանում աշխատում է մասնավոր հատվածի, այդ թվում նաև ACBA-Credit Agricole Bank-ի, Ամերիաբանկի ր Հայէկոնոմբանկի հետ, ինչպես նաև գործունեություն է իրականացնում ոչ բանկային ոլորտում: 2011 թվականին ընկերության համար վարկավորման նոր ոլորտ հանդիսացավ Ագրոբիզնեսը:
Նշենք, որ Հայաստանը դարձել է IFC-ի անդամ 1995թ., և այն պահից ի վեր IFC-ն 147 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել 28 ծրագրում` ֆինանսական շուկաների, արտադրության, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում: IFC-ի խորհրդատվական ծառայություններն ուղղված են ֆինանսական հատվածին, կայուն էներգետիկայի զարգացմանը և գործարար միջավայրի պարզեցմանը: