Ուրբաթ, 20 Հունվարի 2012 20:26
2012 թվականին ՀՀ ֆինանսների նախարարոոությունը կտեղաբաշխի 119 մլրդ.դրամ ծավալով պետպարտատոմսեր
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարում պետպարտատոմսերով (կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ) նախատեսվում է 119 մլրդ.դրամ ծավալով տեղաբաշխում, նախորդ տարվա 139.2 մլրդ.դրամի համեմատ:
Ըստ 2012 թվականի պետպարտատոմսերի ծրագրի, մարումները կկազմեն 80.9 մլրդ.դրամ, մուտքերը բյուջեին`111,1 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտի ֆինանսավորմանը`30.2 մլրդ.դրամ: Մարումների ամենամեծ ծավալները կընկնեն 2-րդ եռամսյակին, իսկ տեղաբաշխման բյուջեի մուտքերի և դեֆիցիտի ֆինանսավորման ամենամեծ ծավալները` 4-րդ եռամսյակին: Ըստ տարեկան ծրագրի նախատեսվում է 20 տարի մարման ժամկետով երկարաժամկետ պետպարտատմսերի տեղաբաշխում (մարտին, հունիսին, սեպտեմբերին և դեկտեմբերին):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարութան պետական պրտքի կառավրման դեպարտամենտից, 1-ին եռամսյակում նախատեսված է տեղաբշխել 25 մլրդ.դրամի պարտատոմսեր, 2-րդ եռամսյակում` 30 մլրդ.դրամի, 3-րդI եռամսյակում`30.5 մլրդ դրամի, իսկ 4-րդ եռամսյակում` 33.5 մլրդ դրամի պարտատմսեր: Ընդ որում, 1-ին եռամսյակում մարումների ծավլը նախատեսված է 20,8 մլրդ.դրամ, 2-րդ եռամսյակում`31,9 մլրդ.դրամ, 3-րդ` եռամսյակում`13.8 մլրդ.դրամ, իսկ 4-րդ եռամսյակում` 14,4 մլրդ դրամի: Պետպարտատոմսերով գործառնույթուններից բյուջեի եկամուտները ըստ եռամսյակների նախատեսված են 1-ին եռամսյակում`23 մլրդ.դրամ, 2-րդ եռամսյակում`27.7 մլրդ.դրամ. 3-րդ եռամսյակում`28.7 մլրդ.դրամ և 4-րդ եռամսյակի համար` 31.7 մլրդ դրամ: Արդյունքում, դեֆիցիտը կհաջողվի ֆինանսավորել 1-ին եռամսյակում`2.3 մլրդ.դրամով, 3-րդ եռամսյակում`14.9 մլրդ.դրամով, իսկ 4-րդ եռամսյակում`17.3 մլրդ.դրամ: Երկրորդ եռամսյակում դեֆիցիտի ֆինանսավորումը կլինի 4.3 մլրդ.դրամ մինուսային ցուցանիշով, քանի որ այս ընթացքում ավելի շատ նախատեսվում է մարում, քան տեղաբաշխում:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը թողարկում է 1 տարի մարման ժամկետով կարճաժամկետ պետական պարտատոմսեր, 1-5 տարի մարման ժամկետով միջնաժամկետ պետական պարտատոմսեր, և մինչև 20 տարի մարման ժամկետով երկարաժամկետ պետական պարտատոմսեր:
2011 թվականին տեղաբաշխվել է 139,2 մլրդ.դրամի պետպարտատմսեր, և կատարվել է 98,4 մլրդ.դրամի մարում, ապահովելով բյուջեին 128.7 մլրդ.դրամի մուտքեր, և դեֆիցիտի ֆինանսավորում`30.3 մլրդ.դրամ: Ներքին պետպարտքի կզմում միջնաժմկետ պարտատոմսերի բժինը կազմում է մոտ 53%, երկարաժմկետինը`31% և կրճժմկետ պարտատոմսերինը`16%: 2011 թվականին պետպարտատմսերի միջին տարեկան եկմտաբերությունը կազմել է 12,95%, մասնավորապես, կարճժմկետ պարտատոմսերինը` 9,19%, միջնաժամկետ պարտատոմսերինը` 13,32% և երկարաժամկետ պարտատոմսերինը` 14,25%: