Ուրբաթ, 20 Հունվարի 2012 20:35
EBRD նախագահը մասնավոր հատվածին կոչ է արել ակտիվացնել ներդրումները գյուղատնտեսության ոլորտում
ԱրմԻնֆո. Վերակառուցան և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) նախագահ Թոմաս Միրովը մասնավոր հատվածին կոչ է արել ակտիվացնել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանն ուղղված ներդրումները, բացահայտելով չիրացված ներուժը` սննդի արդյունաբերության շուկայում գների տատանումներին դիմակայելու նպատակով: Ինչպես այսօր տեղեկացվել է ԱրմԻնֆո գործակալության թղթակցին, Բեռլինում կայացած պարենային ապրանքների և գյուղատնտեսության գլոբալ ֆորումում EBRD նախագահն իր ելույթում հայտարարել է, որ գլոբալ պարենային անվտանգության ապահովումը դառնում է ավելի բարդ խնդիր:
Նա ընդգծել է, որ գլոբալ գյուղատնտեսական արտադրությունն անհրաժեշտ է առաջիկա 40 տարիներին ավելացնել 70%-ով, որպեսզի աշխարհի աճող բնակչությանն ապահովել բավականաչափ պարենով: ՙԸնդ որում, ներդրումների երկու երրորդը կստեղծվի մասնավոր հատվածի կողմից՚,-ավելացրել է նա: Թ.Միրովը նկատել է, որ EBRD-ն պատրաստ է իր վրա վերցնել առանցքային դերը մասնավոր հատվածի կողմից կատրվող ներդրումներում, իսկ պարենային անվտանգության ապահովման նախաձեռնության մասին հայտարարվել է 2011 թվականի նոյեմբերին: EBRD հանդես է գալիս որպես գյուղատնտեսության ոլորտի խոշորագույն ներդրող, ավելի քան 3 մլրդ.եվրո պորտֆելով: EBRD ռազմավարական առաջնահերթություններն ընդգրկում են գյուղատնտեսության աջակցությունը, դեպի ֆինանսական ռեսուրսները ֆերմերների մատչելիության ապահովումը, առևտրի լոգիստիկայի ոլորտի ներդրումները: EBRD նախագահը հավելել է, որ արդյունավետ ներդրումները կարող են նպաստել արտադրողունակության բարձրացմանը ագրոբիզնեսի ոլորտում: Թ.Միրովը նշել է, որ միայն Ռուսաստանը, Ուկրաինան և Ղազախստանը կկարողաան պահովել ցորենի արտահանման համաշխարհային ծավալների կեսը, եթե կարողանան իրացնել իրենց ունեցած հնարավորություններն ու ներուժը: