Երեքշաբթի, 24 Հունվարի 2012 18:54
ՀՀ ֆինհաշտարար. 2011 թվականին ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բողոքներով փոխհատուցումների 76%-ը վճարել են բանկերը և ապահովագրական ընկերությունները
ԱրմԻնֆո. 2011 թվականին ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բողոքներով փոխհատուցումների մոտ 76%-ը վճարել են բանկերը և ապահովագրական ընկերությունները: Ըստ Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակից ԱրմԻնֆո գործակալության տվյալների, 2011 թվականին վճարված փոխհատուցումների ընդհանուր ծավալում բանկրի բաժինը կազմել է 19.8 մլն.դրամ, ապահովագրական ընկերություններինը` 19.6 մլն.դրամ, վարկային կազմակերպություններինը`11.1 մլն.դրամ, գրավատներինը`1.16 մլն.դրամ և ավտոապահովագրողների Բյուրոյի բաժինը`715.6 հազ.դրամ:
Ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության սկզբից ի վեր վճարված փոխհատուցումների ընդհանուր գումարը 2009 թվականին կազմել է 26 մլն.դրամ, 2010-ին`29 մլն.դրան, իսկ 2011 թվականին` 53 մլն.դրամ:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականին ֆինանսական հաշտարարի գրասենյակն ստացել է 803 դիմում-բողոք: Դրանցից 145-ը` վերցվել է քննման, որից 68%-ը լուծվել է հաճախորդի օգտին: Ընդ որում, 43 գործ լուծվել է հայտարարության տրման փուլում, առանց ֆինհաշտարարի քննման, իսկ 74%-ը`խաղաղ համաձայնության ճանապարհով:
Հայտերի ընդհանուր թվից 422-ը ուղղվել է բանկերի դեմ, 274-ը`ապահովագրական ընկերությունների, 58-ը`վարկային կազմակերպությունների, 34-ը` գրավատների և 15-ը`այլ ֆինանսական կազմակերպությունների դեմ: Ֆինանսական հաշտարարի կողմից քննված գործերից 72-ը ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների և ավտոապահովագրողների Բյուրոյի դեմ, 62-ը` բանկերի դեմ, 8-ը` գրավատների դեմ, 4-ը` վարկային կազմակերպությոնների դեմ: