Երկուշաբթի, 23 Հունվարի 2012 18:37
Հայկական Զարգացման Բանկը 2011 թվականին ապահովել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 2.5 անգամ աճ
ԱրմԻնֆո. Հայկական Զարգացման Բանկը 2011 թվականին ապահովել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 2.5 անգամ աճ, մինչև 15.5 մլրդ.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀԶԲ մամուլի ծառայությունից, 2011 թվականին բանկի ավանդատուների թիվն աճել է 2.3 անգամ: Ժամկետային ավանդների ընդհանուր թիվը ¥իրավաբանական և ֆիզիկական անձանց¤ 2012 թվականի հունվարի 1-ին կազմել է 18.1 մլրդ.դրամ, գրանցելով 2.7 անգամ տարեկան աճ:
Արդյունքում, բանկի ընդհանուր պարտավորություններն աճել են 84.4%, մինչև 28.3 մլրդ. դրամ: Դրանց կազմում հաճախորդների հանդեպ պարտավորությունները ¥ժամկետային և ցպահանջ¤ 2011 թվականին աճել են ավելի քան 2 անգամ, կամ 11.7 մլրդ.դրամով, մինչև 21.8 մլրդ.դրամ: Այդ ամենը հանդիսանում է մասնաճյուղերի ցանցի, գործարար ակտիվության, մրցակցային պայմանների և ցպահանջ պարտավորությունների ընդլայնման արդյունքը:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականին բանկը բացել է 3 նոր մասնաճյուղ` ԼՂՀ-ում, Վանաձորում և յումրիում: Ընդհանուր հաշվով, այսօր բանկն ունի 5 մասնաճյուղ, որոնցից 2-ը տեղակայված է Երևան քաղաքում:
2012 թվականի հունվարի 1-ին Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 36.1 մլրդ.դրամ, գրանցելով 60.4% տարեկան աճ, հիմնականում վարկային պորտֆելի մեծացման հաշվին, որը հասել է 24.4 մլրդ.դրամի կամ ակտիվների 67.6 տոկոսին: Բանկի ընդհանուր կապիտալը հունվարի 1-ին կազմել է 7.8 մլրդ.դրամ, կանոնադրական կապիտալը`4.5 մլրդ. դրամ: ՀԶԲ-ն 2011 թվականը եզրափակել է 759.1 մլն.դրամ զուտ շահույթով, ընդ որում, միայն 4-րդ եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 329 մլն.դրամ, գրանցելով 5 անգամ տարեկան աճ: