Երկուշաբթի, 23 Հունվարի 2012 20:11
Անելիք Բանկը 2011 թվականին վարկային պորտֆելը մեծացրել է 30 տոկոսով
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ի վարկային պորտֆելը 2011 թվականի ընթացքում գրանցել է զգալի աճ` ավելանալով 8,7 մլրդ դրամով, որը գրեթե 30 %-ով գերազանցում է 2010 թվականի ցուցանիշը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, Բանկը շարունակել է հաճախորդներին առաջարկել բազմաբնույթ վարկատեսակներ` դրանով իսկ փորձելով բավարարել հաճախորդների պահանջները: Հիմնականում ավելացնելով բիզնեսի վարկավորման ծավալները, միաժամանակ առաջարկվել են ֆիզիկական անձանց համար նախատեսված տարատեսակ վարկեր` ավտովարկեր, ապրանքների ձեռքբերման ապառիկ վարկեր, հիփոթեքային, ուսանողական և այլ տիպի սպառողական վարկեր:
ՙԱճ է գրանցվել գրեթե բոլոր վարկատեսակների գծով, որը վկայում է Բանկի վարած վարկային արդյունավետ քաղաքականության մասին, որում իր ուրույն տեղն ունի մարքեթինգային քաղաքականությունը և շուկայում առկա պահանջարկի ուսումնասիրության բաղադրիչը: Բնականաբար, հիմնական շեշտադրումը եղել է բիզնեսի վարկավորումը, որն աճել է մոտ 21% ով: Աճ է արձանագրվել նաև ավտովարկավորման ծավալներում, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ավելացել է մոտ 1 մլրդ ՀՀ դրամով: Հիփոթեքային վարկավորման ոլորտում աճը կազմել է 1,3 մլրդ դրամ` հասնելով 2,4 միլիարդի, առկա է աճ ինչպես նաև այլ տեսակի սպառողական վարկերի տրամադրման ծավալներում:
2011 թվականին էական առաջընթաց է նկատվել «Անելիք Բանկե-ի կողմից չափազանց կարևորվող ուսանողական վարկերի գծով: Հենց այդ կարևորությունը հաշվի առնելով և կրթությունը համարելով բարեկեցության հիմքը` Բանկը շարունակելու է ուսման վարկավորմանը բավարար միջոցների հատկացումն ու վարկավորման մեխանիզմների պարզեցումը, որի վառ ապացույցն է վարկատեսակից օգտվողների թվաքանակի զգալի աճը (2011 թվականին տրամադրվել է մոտ 300 ուսանողական վարկ):
ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ-ում 2012 թվականին նախատեսվում են նոր, ճկուն վարկատեսակների ներդրում, որոնք հնարավորություն կտան Բանկի հաճախորդներին իրականացնելու իրենց մտահաղացումներն ու ծրագրերը՚,- ասաց Անելիք Բանկի Վարկավորման վարչության պետ Հայկ րիգորյանը: