Ուրբաթ, 27 Հունվարի 2012 17:06
Հայաստանի շինարարական հատվածի գերհագեցվածությունը կարող է լուրջ պրոբլեմներ ստեղծել տնտեսության համար
ԱրմԻնֆո. Հայաստանի շինարարական հատվածի գերհագեցվածությունը կարող է լուրջ պրոբլեմներ ստեղծել ազգային տնտեսության համար: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նման կանխատեսում է արել հայ անվանի տնտեսագետ, ՙԱյլընտրանք՚ վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Ըստ տնտեսագետի, այս տարի շինարարության հատվածը կլինի ավելի ակտիվ, առաջին հերթին տարածաշրջանուև, մասնավորապես Իրանում, առկա լարված իրավիճակի հետևանքով: Նա կանխատեսել է նաև դեպի Հայաստան գործարարների որոշակի խմբերի ներհոսք, ինչը նույնպես կբերի անշարժ գույթի շուկայի գների որոշակի աճին: