Ուրբաթ, 27 Հունվարի 2012 17:51
Ինֆլյացիային դիմակայելու համար հարկավոր է ունենալ օլիգարխների կամայականությունների նկատմամբ հսկողության, գտնում է հայ անվանի տնտեսագետը
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բգանկ դրամավարկային քաղաքականությունը փոխվել է և դարձել ավելի արդյունավետ, բայց մեգառեգուլյատորն ի վիճակի չի լինի միայնակ սանձել գների կտրուկ աճը: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել հայ անվանի տնտեսագետ, ՙԱյլընտրանք՚ վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Ըստ տնտեսագետի, կառավարությունը պետք է վերանայի ինֆլյացիայի դեմ պայքարի իր մոտեցումները, բավականաչափ հսկողություն սահմանելով օլիգարխների կամայականությունների նկատմամբ, որոնք շարունակում են իրենց գները թելադրել պարենային շուկայում:
Թ.Մանասերյանը նկատել է, որ 2011 թվականին կառավարությունն օլիգարխների դեմ պայքարի որոշակի քայլեր ձեռնարկեց, մասնավորապես, ստեղծելով մի քանի նոր տոնավաճառներ: Սակայն, անբավարար հսկողության և կարգավորող մեխանիզմների բացակայության պատճառով այդ գործողությունները չտվեցին ակնկալվող արդյունքը: յուղացին, նշել է նա, շարունակում է իր ապրանքը ստիպված զիջել օլիգարխներին, որոնք այն վաճառում են մի քանի անգամ ավել գներով: ՙԱյս գործողություններ արդյունքում տուժվում են թե գյուղացին, ով ակնկալվող եկամուտը չի ստանում, և թե սպառողը, ով ստիպված է լինում խնայել միջոցները, կամ ընդհանրապես չգնել որոշա թանկ ապրանքներ՚,-նշել է Մանասերյանը:
Թ.Մանասերյանը հիշեցրել է, որ մի շարք զարգացած երկրներում պետությունը գյուղատնտեսական շուկաներում իրականացնում է մրցակցային գների քաղաքականություն, որի հետևանքով ոչ ոք չի կարող թելադրել սեփական գները: