Հինգշաբթի, 26 Հունվարի 2012 18:03
ACBA-Credit Agricole Bank-ը ակտիվների գծով հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը
ԱրմԻնֆո. ACBA-Credit Agricole Bank-ը ակտիվների գծով հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը: Ըստ բանկի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 218.6 մլրդ.դրամ կամ 563.3 մլն.դոլար, գրանցելով 29.4% տարեկան աճ, իսկ միայն 4-րդ եռամսյամկում` 5.2% աճ:
Բանկի ակտիվների կազմում վարկային ներդրումների և այլ փոխառությունների բաժինը 2011 թվականին աճել է 47.2%: Ընդ որում, բանկի վարկային պորտֆելը հավասարաչափ բաշխվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի միջև: Իր հիմնադրման օրվանից բանկը մասնագիտանում է գյուղատնտեսության ոլորտի վարկավորման հատվածում, որտեղ էլ կուտակված են բանկի կողմից տրամադրված վարկերի էական մասը ¥վարկային պորտֆելի մոտ 30%-ը¤, որին հաջորդում են առևտրի և արդյունաբերության ոլորտները և ՓՄՁ-ն: Իսկ մանրածախ վարկավորման հատվածում մեծ մասը կազմում են սպառողական վարկերը և հիփոթեքը:
Բանկի կողմից արժեթղթերում կատարված ներդրումների ծավալները 2011 թվականին կրճատվել են 2%, հիմնականում պետպարտատոմսերի պորտֆելի կրճատման հաշվին, ինչի արդյունքում դրանց բաժինն ակտիվներում 3.5%-ից նվազել է մինչև 2.1%: Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջները 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 19.8 մլրդ.դրամ կամ 51.4 մլն.դոլար ¥1-ին տեղ¤, գրանսելով 28% տարեկան անկում:
ACBA-Credit Agricole Bank-ի ընդհանուր պարտավորությունները 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել են 6.5%, իսկ 2011 թվականին`34.6%, կազմելով 173.3 մլրդ.դրամ կամ 49.3 մլն.դոլար: Դրանց կազմում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների բաժինը 56.2%մոտ, գրանցելով տարեկան 28.3% աճ, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորություների բաժինը կազմել է 42%, գրանցելով 41.1% տարեկան աճ:
Բանկի եկամուտների կազմում տոկոսային եկամուտները կազմել են ավելի քան 83% , գրանցելով 19% տարեկան աճ: Իսկ ոչ տոկոսային եկամուտների կազմում կոմիսիոն վճրները կազմել են 51%, գրանցելով 35.3% տարեկան աճ: Բանկի ծախսերի կազմում ոչ տոկոսային ծախսերը կազմել են մոտ 54%, որոի մեծ մասը կազմում են վարչական և գործառնական ծախսերը, 2011 թվականին գրանցելով աննշան աճ, իսկկոմիսիոն վճարների հետ կապված ծախսերը հաշվետու տարում աճել են 63.1%: Բանկի հաշվեկշռային շահույթը ¥մինչև հարկումը¤ 2011 թվականի արդյունքներով կազմել է 7.8 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 50% աճ:
Կանոնադրական կապիտալի չափերով բանկը 2011 թվականի 3-րդ եռամսյակում դարձավ բանկային համակարգի առաջատարը, կապիտալիզացիային ուղղելով շահույթի, ինչպես նաև էմիսիոն կապիտալի մեծ մասը, դրանով իսկ այս ցուցանիշն ապահովելով 30 մլրդ. դրամի սահմաններում ¥77.8 մլն.դոլար¤: Արդյունքում, ընդհանուր կապիտալի կազմում կանոնադրական կապիտալն աճել է 37.2%, մինչև 66.2%, իսկ կուտակված շահույթի բաժինը 43%-ից կրճատվել է մինչև 14%: 2011 թվականին ACBA-Credit Agricole Bank-ն ապահովել է զուտ եկամուտի 52.8% աճ, մինչև 6.1 մլրդ.դրամ կամ 15.8 մլն.դոլար, այս ցուցանիշով Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: