Հինգշաբթի, 26 Հունվարի 2012 15:43
HSBC Բանկ Հայաստանը շահույթի գծով հանդիսանում է առաջատարը, 2011 թվականի արդյունքներով գրանցելով 17.2 մլն.դոլարի զուտ շահույթ
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանի ակտիվները 2011 թվականին աճելեն 23.5%, մինչև 179.1 մլրդ.դրամ կամ 464.2 մլն.դոլար, Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Ըստ բանկի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների, ակտիվների կազմում վարկային ներդրումների և այլ փոխառությունների բաժինը կազմել է ավելի քան 60% կամ 108.1 մլրդ.դրամ ¥280.3 մլն. դոլար, 4 տեղ¤, գրանցելով տարեկան ավելի քան 26% աճ: Վարկային պորտֆելի կազմում առյուծի բաժինը կազմում են տնտեսության մեջ իրականացված վարկային ներդրումները, որի մեծ մասն ընկնում է առևտրի, արդյունաբերության և ՓՄՁ ոլորտներին, իսկ բանկի մանրածախ վարկերի պորտֆելի հիմնական մասը կազմել է հիփոթեքը:
Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջները 2011 թվականին աճել են մոտ 2 անգամ, 2012 թվականի հունվարի 1-ին կազմելով 14.9 մլրդ. դրամ կամ 38.7 մլն.դոլար, կամ բանկի ակտիվների 8.3%-ը: Արժեթղթերում կատարված ներդրումների ծավալով բանկը 28.2 մլրդ.դրամ ¥73.1 մլն.դոլար, ակտիվների 15.7%-ը¤ ցուցանիշով զբաղեցնում է 1-ին տեղը: Ի դեպ, արժեթղթերում կատարված ներդրումների պորտֆելում պետպարտատոմսերի բաժինը կազմել է ավելի քան 95%, գրանցելով 16% աճ:
HSBC Բանկ Հայաստանի ընդհանուր պարտավորությունները 2011 թվականին աճել են 23.7%, մինչև 148.7 մլրդ.դրամ կամ 385.6 մլն.դոլար, զբաղեցնելով 4-րդ տեղը: Դրանց կազմում բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների բաժինը կազմել է մոտ 16%, գրանցելով տարեկան կրկնակի աճ, իսկ հաճախորդների հանդեպ պարտավորություների բաժինը կազմել է 80.6%, գրանցելով 14.4% տարեկան աճ:
Բանկի ընդհանուր կապիտալը 2011 թվականինբ աճել է 22.7%, մինչև 30.3 մլրդ.դրամ կամ 78.6 մլն.դոլար ¥5 տեղ¤: Ընդհանուր կապիտալի կազմում կանոնադրական կապիտալը կազմել է 34.3%, տարեկան կտրվածքով պահպանելով կանոնադրական կապիտալի բացարձակ մեծությունը, իսկ կուտակված շահույթի բաժինը կազմել է 62%, գրանցելով 38.2% տարեկան աճ: 2011 թվականը HSBC Բանկ Հայաստանը եզրափակել է 6.6 մլրդ. դրամ կամ 17.2 մլն.դոլար զուտ շահույթով, Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: