Հինգշաբթի, 26 Հունվարի 2012 21:25
2011 թվականին Յունիբանկը 3 անգամ մեծացրել է զուտ շահույթը, հայտնվելով առաջատրների եռյակում
ԱրմԻնֆո. 2011 թվականին Յունիբանկը 3 անգամ մեծացրել է զուտ շահույթը, 2.6 մլրդ.դրամ ¥6.8 մլն.դոլար¤ ցուցանիշով տեղ գրավելով առաջատարների հնգյակում: Միայն 2011 թվականի 4-րդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է մոտ 1 մլրդ.դրամ, ինչը 26%-ով բարձր է 3-րդ եռամսյակի ցուցանիշից:
Ըստ բանկի կողմից հրապարակված ֆինանսական հաշվետվությունների, ընդհանուր եկամուտների կազմում, որոնք 2011 թվականին աճել են 13%, տոկոսային եկամուտների բաժինը կազմել է 76%, գրանցելով 10% տարեկան աճ, հիմնականում վարկերի տեղաբաշխումից ստացված եկամուտների հաշվին: Իսկ ընդհանուր ծախսերի կազմում տոկոսային ծախսերը կազմել են 53%, գրանցելով 4.6% տարեկան աճ, հիմնականում հաճախորդների ժամկետային ավանդների և ընթացիկ հաշիվների սպասարկման հաշվին: Ոչ տոկոսային եկամուտների կազմում արտարժութային գործառնություններից ստացված կոմիսիոն եկամուտները 2011 թվականին աճել են մոտ 4 անգամ, պլաստիկ քարտերի սպասարկումից ստացված եկամուտները` 4.2%, արժույթի առք և վաճառքից ստացված եկամուտները` 21.4%: Ոչ տոկոսային եկամուտների կազմում ավելի քան 6 անգամ աճել են արտարժույթով և արժեթղթերով կատարված գործառնություններից ստացված կոմիսիոն եկամոտները, թղթակցային և այլ հաշիվների սպասարկումից ստացված կոմիսիոն եկամուտները`ավելի քան 4 անգամ, իսկ պլաստիկ քարտերով գործառնություններից ստացված կոմիսիոն եկամուտները նվազել են 31%:
Յունիբանկի ընդհանուր ակտիվները 2011 թվականին աճել են 10.3%, մինչև 115.9 մլրդ. դրամ կամ 300.5 մլն.դոլար, որոնց կազմում վարկային ներդրումները և այլ փոխառությունները կազմել են մոտ 74%, գրանցելով 12% տարեկան աճ: Բանկի կողմից արժեթղթերում կատարված ներդրումները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 5 մլրդ.դրամ կամ 13 մլն.դոլար, որի 82%-ը կազմել է պետպարտատոմսերի պորտֆելը:
Յունիբանկի ընդհանուր պարտավորությունների կազմում, որոնք 2011 թվականին աճել են 9.2%, մինչև 98.3 մլրդ.դրամ կամ 254.7 մլն.դոլար, ավելի քան 92% են կազմել հաճախորդների հանդեպ պարտավորությունները, գրանցելով 10.3% տարեկան աճ, հիմնականում ֆիզիկական անձանց ընթացիկ հաշիվների, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց ժամկետային ավանդների հաշվին, իսկ իրավաբանական անձանց ընթացիկ հաշիվները նվազել են:
Յունիբանկի ընդհանուր կապիտալը 2011 թվականին աճել է 16.2%, մինչև 17.7 մլրդ.դրամ կմ 45.8 մլն.դոլար: Ակտիվների կազմում կանոնադրական կապիտալը կազմել է 64.6%, իսկ կուտակված շահույթի բաժինը կազմել է 32.4%, գրանցելով 58.4% տարեկան աճ:
Նշենք, որ 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Յունիբանկն ունեցել է 14 մայրաքաղաքային և 17 մարզային մասնաճյուղեր, ինչպես նաև 2 մասնաճյուղ` Ղարաբաղում և 1 ներկայացուցչություն` Մոսկվայում: Յունիբանկի բաժնետերերն են Ripatonso Holdings Limited ընկերությունը`75,44% բաժնեմասով, և ագիկ Զաքարյանն ու եորգի Պեսկովը` 12,28-ական տոկոս բաժնեմասերով.