Ուրբաթ, 27 Հունվարի 2012 16:20
EFSE-ն Byblos Bank Armenia-ին տրամադրել է 3.9 մլն.եվրո, ՄՓՁ ֆինանսավորման նպատակով
ԱրմԻնֆո. Հարավ-Արևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը ¥EFSE¤ Byblos Bank Armenia-ին 3.9 մլն.եվրոյին համարժեք գումարի ԱՄՆ դոլարով և ՀՀ դրամով վարկային գիծ է տրամադրել: Բանկը EFSE ռեսուրաները կօգտագործի Հայաստանում մանր և փոքր ձեռնարկությունների ¥ՄՓՁ¤ վարկավորման նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է EFSE մամուլի ծառայությունից, վարկային գիծն ուղղված է տնտեսության այդ կարևոր հատվածի համար վարկային միջոցների մատչելիության բարձրացմանը: Ավելին, վարկային գծի մեջ ընդգրկված ազգային արժույթի բաղադրիչն ուղղված է արժութային պոտենցիալ ռիսկերի հետ կապված պրոբլեմների արդյունավետ լուծմանը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, տեղական արժութային բաղադրիչը տրամադրվում է ՀՀ Կենտրոնական բանկի փոքր բիզնեսի համար վարկավորման աջակցման նոր մոտեցումներին (Armenia Local Currency Facility) համապատասխան: EFSE վարկը նաև Byblos Bank Armenia-ին կօգնի դեվերսիֆիկացնել իր ռեսուրսների բազան, ընդլայնելով հայկական դրամով վարկային պորտֆելը և ամրապնդելով բանկի պոտենցիալը ՓՄՁ երկարաժամկետ վարկեր տրամադրելու գործում:
ՙՄենք ողջունում ենք Byblos Bank Armenia-ին, Հայաստանում ՄՓՁ վարկավորման գծով մեր նոր գործընկերոջ դերում, ինչը հանդիսանում է երկրի տնտեսության դինամիկ զարգացման կարորագույն հատվածը՚,-ասել է EFSE տնօրենների Խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը: