Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 15:48
Ամերիան հայտարարել է կառավարական բարոփոխումների վերաբերյալ հանրային իրազեկության գործընթացի մեկնարկի մասին
ԱրմԻնֆո. ՙԱմերիա՚ խորհրդատվական ընկերությունը, Համաշխարհային Բանկի աջակցությամբ, կիրականացնի հասարակության իրազեկության բարձրացման ՙԵս գիտեմ՚ ծրագիրը, որն ուղղված է հանրապետությունում 2007-2012 թվականների իրականացված կարևորագույն բարեփոխումների լուսաբանմանը, ընդ որում, 25 ուղղություներով: Ծրագրի իրականացման իրավունքը Ամերիան շահել է մրցութային կարգով:
Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՙԱմերիա՚ ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, ծրագրի արժեքը, որն սկսվել է փետրվարի 1-ից, կկազմի մոտ 100 հազ.դոլար: ՙՎերջին տարիներին իշխանությունները բազմաթիվ բարեփոխումներ են իրականացրել, որոնք ուղղված են բնակչությանը մատչելի ծառայությունների մատուցմանը, սակայն հետազոտությունները ցույց տվեցին, որ հասարակությունն այնքան էլ իրազեկված չէ դրանց մասին՚,-ասել է նա: Իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով ստեղծված է www.esgitem.am կայքը, իսկ հեռուստատեսությամբ նախատեսվում է սոցիալական գովազդի ընդլայնված մատուցում: Ամենակարևորն են հանդիսանում դատա-իրավական և քաղաքաշինության ոլորտների բարեփոխումերը, սակայն, քիչ կարևոր չեն նաև ձեռնարկությունների գրանցման հարկային հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակով ներկայացման, ավտոմեքենաների գրանցման, տեխսպասարկման, ինչպես նաև վարորդական իրավունքների տրամադրման ոլորտների բարեփոխումները,-նշել է Տ.Ջրբաշյանը:
Ջրբաշյանը նշել է, որ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության նպատակով կգործի կառավարության ՙտաք գիծը՚` 010 527000 հեռախոսահամարով: Բողոքների արդյունքներով կիրականացվի մոնիթորինգ և մեղավորները կպատժվեն, ասել է Ջրբաշյանը, հավելելով, որ նշված գործընթացը չի կրում բացառապես տեղեկատվական բնույթ, քանի որ նախատեսվում են նաև անակնկալ ակցիաների իրականացում, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ: