Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 18:39
Հայաստանի դրամական զանգվածի կազմում աւտաքին ակտիվները 2011 թվականին կրճատվել են ավելի քան 21 անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածի կազմում աւտաքին ակտիվները 2011 թվականին կրճատվել են ավելի քան 21 անգամ, 195 մլրդ.դրամից մինչև 9.2 մլրդ.դրամ: ՄԻայն դեկտեմբերին այս ցուցանիշը կրճատվել է 68%: Նշենք, որ 2010-ին արտաքին ակտիվները կրճատվել էին 2.6 անգամ:
Դրամական զանգվածի կազմում ներքին ակտիվները դեկտեմբերին աճել են 7.2%, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմելով 1.1 տրլն.դրամ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, 2011 թվականին Հայաստանի դրամական զանգվածն աճել է 23.6%, միայն դեկտեմբերին`5.2%, 2012 թվականի հունվարի 1-ին կազմելով 1.127 տրլն.դրամ: Դրամական զանգվածի կազմում ՀՀ ԿԲ դուրս կանխիկ դրամի ծավալները դեկտեմբերին աճել են 6.5%, 2012 թվականի հունվարի 1-ին կազմելով 349.4 մլրդ. դրամ: Դրամական ընդհանուր զանգվածում ՀՀ դրամով ավանդները կազմել են 27.5% կամ 310 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 41.5% կամ 467.5 մլրդ.դրամ:
Ներքին ակտիվների կազմում Կառավարության հանդեպ պահանջների գծով գրանցվել է բացասական` 7.6 մլրդ.դրամ, դեկտեմբերին աճելով 77.6%: Տնտեսության բաժինը կազմել է 1.3 տրլն. դրամ, դեկտեմբերին աճելով 3.3%, որտեղ կազմակերպությունների բաժինը կազմել է 749.8 մլրդ.դրամ, դեկտեմբերին աճելով 0.3%, տնային տնտեսությունների բաժինը կազմել է 544.1 մլրդ.դրամ, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 13.9 մլրդ. դրամ, դեկտեմբերին աճելով 1.8%: