Երկուշաբթի, 30 Հունվարի 2012 17:57
Տ.Ջրբաշյան. 2012 թվականին Հայաստանում դոլարի փոխարժեքը կանցնի 400 դոլարից
ԱրմԻնֆո. 2012 թվականին ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ փոլարի փոխարժեքը կանցնի 400 դրամից: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նրա խոսքերով, այսօր կան բոլոր նախադրյալները պնդելու, որ փոխարժեքի փոփոխությունը տեղի չի ունենա մեկ օրում, կամ կտրուկ թռիչքներով: ՙՀետևելով եվրոյի և դոլարի միջազգային շուկաներին, Հայաստնաի բնակչությունը գերադասում է իր խնայողությունները պահել ոսկով, ինչը, սկզբունքայնորեն, միշտ էլ հատկանշական է եղել հայերի համար՚,-տեղեկացրել է նա:
Ջրբաշյանը նաև նշել է, որ ընթացիկ տարում ՀՀ կառավարության համար կլինի արտաքին խոշոր պարտքի սպասարկման պրոբլեմը: Ընթացիկ տարում ճնշման մյուս գործոնը կլինեն քաղաքական դեպքերը:
Կանխատեսելով ընթացիկ տարվա տնտեսական աճը, փորձագետը նշել է, որ այն կախված է Ռուսաստանի իրավիճակից, նավթի շուկայից, ինչպես նաև Libor դրույքից և կլինի համեստ: