Երկուշաբթի, 30 Հունվարի 2012 20:06
ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարի պաշտոնում Վալերի Օվսյաննիկովին կփոխարինի Յուրի ուսևը
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի Դիտորդ խորհրդի որոշմամբ ս.թ. 2012թ. փետրվարի 1-ից Բանկի լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Յուրի ուսևը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Յու. ուսևը աշխատում է ՎՏԲ խմբում 2008 թվականից, հանդիսանալով Մոսկվայում լխամասային բանկի աշխատակից: Միաժամանակ 2009 թվականից ղեկավարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական տնօրենի պաշտոնը:
ՙՎՏԲ գլխամասային բանկը իր խորին շնորհակալությունն է հայտնում Վալերի Օվսյաննիկովին Խմբի բիզնեսի զարգացման մեջ ներդրում կատարելու համար: Մենք բարձր ենք գնահատում այն արդյունքները, որոնց ՎՏԲ-Հայաստան Բանկին հաջողվել է հասնել նրա ղեկավարության ներքո 2007 թվականի մարտից մինչ այժմ ընկած ժամանակահատվածում: Վալերի Օվսյաննիկովին մաղթում ենք հաջողություններ իր նոր նախագծերում՚,- նշեց ՎՏԲ վարչության անդամ Օլգա Դերգունովան:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ, ներկայումս իր խոշորությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 68 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: