Հինգշաբթի, 2 Փետրվարի 2012 19:33
Հայաստանի բանկային համակարգը 2011 թվականը եզրափակել է 86 մլն.դոլար զուտ շահույթով
ԱրմԻնֆո. Հայստանի բանկային համակարգի համախառն եկամուտը 2011 թվականի արդյունքներով կազմել է 249.4 մլրդ.դրամ ($ 757.7 մլն), իսկ ծախսերը կազմել են 292.3 մլրդ.դրամ ($ 646.6 մլն): Արդյունքում, բանկային համակարգը 2011 թվականը եզրափակել է 42,9 մլրդ դրամ կամ $ 111,1 մլն շահույթով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կնտրոնական բանկի մամլո ծառայությունից, բանկերի միագումար զուտ շահույթը 2011 թվականին կազմել է 33 մլրդ դրամ ($ 86 մլն): 2011 թվականին բանկերի համախառն եկամուտն աճել է 22%, ծախսերը` 24.3%, հաշվեկշռային շահույթը` 10.1%, իսկ զուտ շահույթը` գրեթե 10%:
Առեւտրային բանկերի համախառն եկամտի կազմում տոկոսային եկամուտները կազմել են 175.5 մլրդ դրամ ($ 455 մլն), կամ 60%: Ոչ տոկոսային եկամուտների բաժինը համախառն եկամտի կազմում հաշվետում ժամանակահատվածում կազմել է 16.6% կամ 48,6 մլրդ դրամ ($ 126 մլն): Առեւտրային բանկերի համախառն ծախսերի կազմում տոկոսային ծախսերը 2011 թվականին կազմել են 32,7% կամ 81.5 մլրդ դրամ ($ 211.2 մլն), իսկ ոչ տոկոսային ծախսերը` 32,7% կամ 81,6 մլրդ դրամ ($ 211.5 մլն): Տոկոսային եկամուտները տարեկան կտրվածքով ավելացել են 29%, ոչ տոկոսային եկամուտները`19.5%, տոկոսային ծախսերը` 39%, ոչ տոկոսային ծախսերը `17,7%:
Ըստ Կենտրոնական բանկի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և 442 մասնաճյուղ (2011-ի հունվարի 1-ի 408 մասնաճյուղերը փոխարեն):