Ուրբաթ, 3 Փետրվարի 2012 20:45
2011 թվականին Հայաստանում անշարժ գույքով կատարվել է 10.2%-ով ավելի գործարք, քան 2010 թվականին
ԱրմԻնֆո. 2011 թվականին Հայաստանում անշարժ գույքով կատարվող գործարքների քանակը ամսական կտրվածքով գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը: Ինչպես այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը, 2011 թվականին Հայաստանում գրանցվել է անշարժ գույքի 187.965 գործարք, գրանցելով տարեկան 10.2% աճ: Ընդ որում, Երևանում այս ցուցանիշի աճը կազմել է 11.8%, իսկ մարզերում`9.5%:
Հողատարածքներով գործարքների կազմում, ինչպես նշել է Զախարյանը, առք և վաճառքի բաժինը աճել է 0.2%: Ինչ վերաբերվում է գրավադրման գործարքներին, ապա դրանց քանակը մեկ տարում աճել է 18.4%, այդ թվում` հիփոթեքային գործարքները կազմել են 24.4%:
Ե.Զախարյանը նշել է, որ 2010 թվականի համեմատ, 2011 թվականին գներն առանձնապես չեն փոփոխվել: Մասնավորապես, Երևանում անշարժ գույքի 1 քառ.մետրի գինն աճել է 5.5%, իսկ մարզերում չի փոփոխվել, իսկ ողջ հանրապետությունում 4.2% աճել են մասնավոր տների գները: ՙԿարծում եմ, որ 2012 թվականին պետք չէ սպասել անշարժ գույքի գների զգալի տատանումների՚,-եզրափակել է Ե.Զախարյանը: