Շաբաթ, 4 Փետրվարի 2012 16:06
Մեկ շաբաթվա ընթացքում առևտրային բանկերի դրամային վարկերն ավելացել են 24,3 տոկոսով, իսկ դոլարային վարկերը` 7,9 տոկոսով
ԱրմԻնֆո. Հունվարի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25.6 մլրդ դրամ (24,3 տոկոս շաբաթական աճ), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 38.4 մլն ԱՄՆ դոլար (7,9 շաբաթական աճ):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հունվարի 30-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,815,876 ԱՄՆ դոլար 386.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,212,041 ԱՄՆ դոլար 387.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 17,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 387.57 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 387.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,197,783 EUR 506.33 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,571,040 EUR 510.64 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 494,842,237 ՌԴ ռուբլի 12.63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 57,147,651 ՌԴ ռուբլի 12.85 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: