Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2012 15:46
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացնում է «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» անվանական դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան
<>ԱրմԻնֆո: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն սկսել է իրականացնել անվանական դրամական փոխանցումներ Ռուսատանից Հայաստան «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍ» համակարգով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, ծառայության առավելություններն են `փոխանցման արագությունը (անվանական փոխանցումը կատարվում է ուղղակի թղթակցային հաշիվներով` էլեկտրոնային փաստաթղթերի փոխանցման միջոցով) և ցածր սակագները: Փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով, փոխանցվող գումարի չափը` անսահմանափակ, միջնորդավճարը`
· ռուսական ռուբլով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարի 1,3%-ը (առավելագույնը 3000 ռուբլի)
· ԱՄՆ դոլարով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարի 1,3%-ը (առավելագույնը 4 000 ռուբլի)
· Եվրոյով փոխանցումների դեպքում` փոխանցվող գումարի 1,3%-ը
(առավելագույնը 4 000 ռուբլի)
Անվանական փոխանցումն իրականացվում է ինչպես հաճախորդի, այնպես էլ այլ ֆիզիկական անձի անունով/հաշվին: «Գազպրոմբանկ-Էքսպրես» անվանական փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է այցելել Գազպրոմբանկի ցանկացած մասնաճյուղ կամ գրասենյակ, լրացնել հատուկ դիմումի ձևը և ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ 2011թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իրականացրել է 272,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարի փոխանցումներ, որից առանց հաշվի բացման` 5 մլրդ ՀՀ դրամ և S.W.I.F.T. համակարգով`267,5 մլրդ ՀՀ դրամ: