Երկուշաբթի, 6 Փետրվարի 2012 20:09
HSBC Բանկ Հայաստանը`բանկային ոլորտի առաջաըար հարկատու
ԱրմԻնֆո. 2011 թվականի արդյունքներով HSBC Բանկ Հայաստանը հանդիսանում է Հայաստանի բանկային ոլորտի առաջատար հարկատու` զբաղեցրելով 21-րդ տեղը Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, HSBC Բանկ Հայաստանի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 2.9 միլիարդ դրամ, ինչը գրեթե 2.5 անգամ (աճը` 145%) ավելի է նախորդ տարվա ընթացքում վճարած հարկերի ծավալից:
Ընդ որում, անցած տարվա արդյունքներով HSBC Բանկ Հայաստանի կողմից վճարված ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ) կազմել են 2.55 միլիարդ դրամ (աճը` 184%), ինչը խոշորագույն հարկատուների ցանկում 5-րդ ցուցանիշն է և առաջինը բանկերի շարքում:
ՙՉեմ կարող գոհունակությունս չհայտնել 2011 թվականին բանկի հաջողությունների վերաբերյալ: Մեզ հաջողվեց ապահովել բանկային ոլորտում ամենաբարձր շահույթը և, որպես արդյունք, առաջատար հարկատուի դիրքը` Հայաստանի պետական բյուջե փոխանցելով շուրջ 3 միլիարդ դրամ հարկ՚, - այս կապակցությամբ նշել է HSBC Բանկ Հայաստանի լխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: