Երեքշաբթի, 7 Փետրվարի 2012 18:12
SMEDNC Հիմնադրամը 2004-2011 թվականներին ՓՄՁ սուբյեկտներին տրամադրել է 2 մլրդ.դրամի վարկային երաշխիքներ
ԱրմԻնֆո. ՙՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ՚ ¥SMEDNC¤ Հիմնադրամը 2004-2011 թվականներին ՓՄՁ սուբյեկտներին տրամադրել է 1.57 մլրդ.դրամի 381 վարկային երաշխիք:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացվել է Հիմնադրամից, 2011 թվականի ընթացքում ՓՄՁ պետական աջակցության 2011 թվականի ծրագրի շրջանակներում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից վարկային երաշխավորությունների տրամադրման, սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության, տեղական արտադրանքի խթանման և տեղական ապրանքանիշերի ձևավորման, ՓՄՁ-ի սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի արտահանման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, գործարար տեղեկատվական և խորհրդատվական, ՓՄՁ-ի սուբյեկտների կադրային ներուժի ձևավորման և զարգացման աջակցության ուղղություններով բավարարվել է 3780 աջակցության հայտ: Աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների 11.3%-ը գործում են Երևան քաղաքում, իսկ 88.7%-ը ՀՀ մարզերում` առավելապես հեռավոր և սահմանամերձ գյուղական և քաղաքային համայնքներում:
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից բավարարված աջակցության հայտերի մարզային բաշխվածքը հետևյալն է. Արագածոտնի մարզում` 640, Արարատի մարզում` 210, Արմավիրի մարզում` 144, եղարքունիքի մարզում` 277, Լոռու մարզում` 483, Կոտայքի մարզում` 476, Շիրակի մարզում` 230, Սյունիքի մարզում` 257, Վայոց Ձորի մարզում` 398, Տավուշի մարզում` 237, Երևան քաղաքում` 428:
Աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների բաշխվածքն ըստ գործունեության ոլորտների հետևյալն է. արտադրության ոլորտում` 37.2%, ծառայությունների ոլորտում` 28.3%, առևտրի ոլորտում` 31.4%, շինարարության ոլորտում` 3.1%:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականին ՓՄՁ սուբյեկտներին վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում տրամադրվել է 52.1 մլն ՀՀ դրամի երաշխավորություն 11 ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով 90.9 մլն ՀՀ դրամի վարկային փաթեթ: Աջակցություն ստացած 11 ՓՄՁ սուբյեկտների վարկային պարտավորության ընդհանուր չափը կազմել է 113.1 մլն դրամ:
Ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկի միջին գումարը կազմել է 8.2 մլն ՀՀ դրամ, վարկային երաշխավորության միջին գումարը` 4.7 մլն ՀՀ դրամ, տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը` 15%: Ծրագրի շրջանակներում աջակցություն ստացած ՓՄՁ սուբյեկտների վարկային պարտավորությունների երաշխիքով միջին ապահովվածությունը կազմել է 47.7%: Վարկային երաշխավորությունները տրամադրվել են Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր Արդշինինվեստբանկի, Ինեկոբանկի, Հայբիզնեսբանկի և ՎՏԲ-Հայաստան բանկի միջոցով:
Վարկային երաշխավորությունների ծրագրի շրջանակներում 2004-2011 թթ. (առ 01.12) ընթացքում տրամադրվել է 1.57 մլրդ ՀՀ դրամի երաշխավորություն 381 ՓՄՁ սուբյեկտի` ապահովելով շուրջ 2.9 մլրդ ՀՀ դրամի վարկային փաթեթ: Աջակցություն ստացած 381 ՓՄՁ սուբյեկտների վարկային պարտավորության ընդհանուր չափը կազմել է շուրջ 3.61 մլրդ ՀՀ դրամ: