Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2012 18:33
2012 թվականին ռուսաստանյան ազպրոմբանկը մտադիր է ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ հիմնադիր կապիտալն ավելացնել 10 մլն ԱՄՆ դոլարով
ԱրմԻնֆո. 2012 թվականին ռուսաստանյան ազպրոմբանկը (ԲԲԸ) մտադիր է ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնադիր կապիտալն ավելացնել մինչև 10 մլն ԱՄՆ դոլարով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, կապիտալի ավելացումը տեղի կունենա բաժնետերերի, ռուսական ազպրոմբանկի, հաշվին, լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով:
Բանկի զարգացման ֆինանսական մոդելը նախատեսում է, որ 2012թ. տարեվերջին նրա հիմնադիր կապիտալը կավելանա ևս 10 մլն ԱՄՆ դոլարով: Կապիտալի ավելացումը իրականացվելու է բանկի միակ բաժնետեր` ռուսաստանյան ազպրոմբանկի կողմից` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով:
01.01.2012թ. դրությամբ «Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբե ՓԲԸ ընդհանուր կապիտալը կազմել է 15,710,567 հազ. դրամ` նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 829,991 հազ. դրամով կամ 5,6%-ով: Բանկի հիմնադիր կապիտալը տարեվերջի դրությամբ կազմել է 12,347, 279 հազ. դրամ: