Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2012 21:01
Վարկային շուկայում ցուցաբերած մեծ ակտիվությունն Ինկոբանկին հնարավորություն է տվել գրանցել բարձր շահույթ, ուղղելով այն կապիտալիզացիային
ԱրմԻնֆո. 2011 թվականին Ինեկոբանկը 56.1% ավելացրել է վարկային պորտֆելը, մինչև 64 մլրդ.դրամ ¥165.8 մլն.դոլար, եռամսյակային 26.4% աճով¤: Հիմնական աճը գրանցվել է կորպորատիվ վարկերի գծով`79.2%, մինչև 43.3 մլրդ.դրամ կամ վարկային պորտֆելի 67.7%-ը: Ընդ որում, հաշվետու տարում ֆիզիկական անձանց վարկավորման ծավալն աճել է 33.4%, մինչև 20.1 մլրդ.դրամ կամ վարկային պորտֆելի 31.5%-ը: Պետպարտատոմսերում իրականացված ներդրումների ծավալներով 2011 թվականին բանկը գրանցել է 53.1% աճ, մինչև 2.9 մլրդ.դրամ: Նոստրո-հաշիվների միջոցները 2011-ին աճել են 71.4%, միայն 4-րդ եռամսյակում`մոտ 34%, կազմելով 5.3 մլրդ.դրամ:
Ըստ հաշվետվությունների, Ինեկոբանկը զգալի ակտիվություն է ցուցաբրել ՓՄՁ վարկավորման միջազգային ծրագրերի գծով, այդ ուղղությամբ տեղեբաշխելով վարկային պորտֆելի 50%-ը և գրանցելով 62.5% տարեկան աճ, իսկ միայն 4-րդ եռամսյակում`12.5% աճ: Առևտրի ոլորտի վարկավորման գծով բանկը զբաղեցրել է 5-րդ տեղը, գրանցելով 79% տարեկան աճ: Ծառայությունների ոլորտի վարկավորմամբ բանկը զբաղեցրել է 4-րդ տեղը, գրանցելով 76% տարեկան աճ: 2011 թվականին բանկը 5 անգամ մեծացրել է արդյունաբերական ոլորտի վարկավորման ծավալները, 58%-ով` շինարարության հատվածի, և 6 անգամ` տրանսպորտի և կապի ոլորտների վարկավորման ծավալները:
Բանկը հանդիսանում է սպառողական վարկավորման շուկայի ամենաակտիվ մասնակիցը, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ ձևավորելով 17.4 մլրդ.դրամի վարկային պորտֆել, գրանցելով 44.7% տարկան աճ: Հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 20%, միայն 4-րդ եռամսյակում`7%, զբաղեցնելով 10-րդ տեղը: Բանկի վարկային պորտֆելում մոտ 60%-ով աճել են վարկային քարտերի ծավալները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել են Ինկոբանկից, ելնելով 2011 թվականի բարձր շահութաբերությունից, բանկի բաժնետերերը որոշում են ընդունել սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը չբաշխված շահույթի կապիտալիզացիայի միջոցով 25 հազ. դրամից բարձրացնել մինչև 50 հազ.դրամ: Բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 3.5 մլրդ.դրամով, կամ 78.2%-ով, մինչև 7.9 մլրդ. դրամ, ինչը բանկի ընդհանուր կապիտալը հասցրեց 15 մլրդ.դրամի կամ 38.9 մլն.դոլարի: 2011 թվականի արդյունքներով, բանկի զուտ շահույթը կազմել է 2.6 մլրդ.դրամ, 20%-ով գերազանցելով 2010 թվականի ցուցանիշը:
2011 թվականին Ինեկաբանկի ընդհանուր պարտավորություններն աճել են ավելի քան 60%, մասնավորապես, ժամկետային ավանդների պորտֆելը` 52.6%, ցպահանջ պարտավորությունները` 33.4%, միջազգային կառույցներից ներգրավված վարկերը` մոտ 2 անգամ: Ժամկետային ավանդների կազմում ֆիզիկական անձանց միջոցներն աճել են 36.8%, իրավաբանական անձանց միջոցները` ավելի քան 2 անգամ: Իսկ ցպհանջ պարտավորությունների կազմում իրավաբանական անձանց միջոցները կազմել են 40.4%, ֆիզիկական անձանցը` 24%: Ժամկետային ավանդների պորտֆելում ֆիզիկական անձանց միջոցները կազմել են 70%, իսկ ցպահանջ պարտավորությունների պորտֆելում մոտ 74% են կազմել իրավաբանական անձանց միջոցները: