Ուրբաթ, 10 Փետրվարի 2012 19:19
Հայաստանի թերմինալային վճարների շուկայում ՙԹելսել՚-ը կուլ տվեց ՙՄեգաՊանտերա՚-ին
ԱրմԻնֆո. Հայաստանի վայրկյանական վճարների շուկայում տեղի ունեցավ միաձուլման գործարք: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հայտնի դարձավ իրավասու աղբյուրներից, վայրկյանական վճարումների ՙԹելսել՚ օպերատորը ՙկուլ տվեց՚ ՙՄեգաՊանտերա՚ վճարա-հաշվարկային օպերատորին: ՙԹելսել՚-ը, լինելով շուկայի խոշորագույն մասնակից, իր ՙսոֆթ՚-ի տակ է ծրագրավորել արդեն նախկին մրցակցի բոլոր վճարային թերմինալները:
ՙԹելսել՚-ում հրաժարվեցին մեկնաբանել գործարքի մանրամասները: Ընկերության մամուլի ծառայությունում այդ մերժումը բացատրեցին շատ տարօրինակ ձևով` գրասենյակում իրականացվող վերանորոգման աշխատանքներով և ընկերության ղեկավարի ժամանակավոր բացակայությամբ: Իր հերթին, մարկեթինգային ծառայության ղեկավարը կտրուկ հրաժարվեց գործարքը հեռախոսով մեկնաբանելուց, պատճառաբանելով իր զբաղվածությունը: Բոլոր այս արդարացումները տեղիք են տալիս մտածելու, որ ընկերությունում չեն ցանկանում հրապարակել գործարքի իրականացման փաստը:
Նշենք, որ Հայաստանի թերմինալային վճարումների շուկան սկսել է զարգանալ 2007 թվականից և այսօր շուկայում գործում են 4 խաղացողներ: Վայրկյանական վճարումների շուկայի ամենամսյա ծավալը միջին հաշվով կազմում է 500 մլն.դրամ: Ընդ որում, վճարների 65-70%-ը բաժին է ընկնում բջջային կապի վճարներին, 20-25%-ը`կոմունալ վճարներին, և մնացած 5-10%-ը` Ինտերնետի, հեռուստատեսության և այլ ծառայությունների վճարներին: Թերմինալների միջոցով շարժական կապի ծառայություններով Հայաստանում հավաքվում է ընդհանուր քանակի մոտ 15%-ը: Ըստ փորձագետների, 1 թերմինալի միջին եկամտաբերությունը կազմում է 2 տարի, իսկ ամբողջ բիզնեսի միջին եկամտաբերությունը, մեկ ՙակտիվ՚ թերմինալի 5 հազար դոլար ամենամսյա շահութաբերության դեպքում, կազմում է մոտ 6-8 տարի, այն ժամանակ, երբ նորմալ պայմաներում ներդրումների վերադարձը ապահովվում է 2.5-3 տարում:
Նշենք, որ ՙԹելՍել՚ վճարա-հաշվարկային կազմակերպությունը հիմնվել է 2007 թվականին: Ներկայումս կազմակերպությունը վճարներ է ընդունում է ի օգուտ 85 կապի և զանազան այլ ծառայությունների օպերատորների: Համակարգում գործում է վճարների ընդունման ավելի քան 300 կետ, հիմնականում հանրապետության խոշոր քաղաքներում: Առաջիկայում կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել այդ ցանցը, հասցնելով այն 400-ի: Ի դեպ, ընկերությունն իր պաշտոնական կայքում չի հրապարակում իր բաժնետերերի վերաբերյալ տեղեկություններ: