Ուրբաթ, 10 Փետրվարի 2012 20:15
Հայաստանի կապիտալի տարեկան արտահոսքը հավասար է տրանսֆերտների ծավալին
ԱրմԻնֆո. Հայաստանի կապիտալի տարեկան արտահոսքը հավասար է տրանսֆերտների ծավալին: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նման գնահատական է տվել հայ անվանի տնտեսագետ, ՙԱյլընտրանք՚ հետզոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Կապիտալի փախուստը տնտեսագետը համարում է երկրի տնտեսության համար ամենալուրջ վտանգը: Ըստ նրա, կապիտալի արտահոսքը փոքրածավալ տնտեսություններում, ինչպեսին հանդիսանում է Հայաստանը, ինչ-որ առումով դառնում է բնական գործընթաց և հիմնականում զարգանում է մոնոպոլիստների ՙջանքերով՚, այսինքն, ՙմոնոլոլիաներն ինչ-որ պահի սկսվում են շնչահեղձ լինել այս փոքր շուկայում, հետևաբար, սկսում են աստիճանաբար կապիտալը դուրս բերել երկրից՚,-նշել է Մանասերյանը:
Մեկնաբանելով ազգային տնտեսության խորացող մոնոպոլիզացիան, Թ.Մանաասերյանը նկատել է, որ պրոբլեմն ունի քաղաքական բնույթ, բայց միևնույն ժամանակ, նաև օրենսդրական և տնտեսական լուծումներ: Այդ լուծումների շարքին նա դասում է տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքը, որն արդյունավետ չէ: ՙՈրպեսզի այդ օրենքն աշխատի ավելի արդյոունավետորեն, հարկավոր են պատժելու հստակ և կոշտ մեխանիզմներ և այդ լուծումներում պետք է լինի քաղաքական կամք՚,-նշել է նա:
Հայաստանի լուրջ պրեբլեմների շարքում տնտեսագետը նշում է նաև տրանսֆերտային կախվածությունը: Ըստ Մանասերյանի, տրանսֆերտային տնտեսությունը պետք է անվերադարձ կերպով մարվի, ՙմենք արդեն իրավունք չունենք մեր բոլոր հույսերը դնենք Սփյուռքի ռեսուրսների վրա: Փոխվում է նաև Սփյուռքի հոգեբանությունը: Նոր աշխարհում յուրաքանչյուրն առաջին հերթին մտածում և իշխատում է իրեն համար՚:
Նշենք, որ ըստ պաշտոնկան վիճակագրության, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքը կազմել է 1.4 մլրդ.դրամ: