Հինգշաբթի, 16 Փետրվարի 2012 19:48
Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության վիճակը բարվոք չէ, գտնում է բանկային փորձագետը
ԱրմԻնֆո. Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության վիճակը բարվոք չէ: Այսօր Երևանում հրավիրված մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Ամերիաբանկի կորպորատիվ բանկինգի տնօրեն ագիկ Սահակյանը, մեկնաբանելով ՓՄՁ ընթացիկ վիճակը Հայաստանում: Ըստ փորձագետի, ՓՄՁ վերջին մի քանի տարիների վիճակը որոշ որափով բարելավվել է, սակայն ներկայումս այն այնքան էլ լավ չի ընթանում, քանի որ ՙփոքր և միջին բիզնեսն այսօր առաջին պլանում չի գտնվում և չի չհանդիսանում առաջնահերթային ուղղություն՚,-նկատել է .Սահակյանը: Նրա գնահատականներով, Հայաստանում ՓՄՁ զարգացմանը շարունակում են խանգարել մոնոպոլիաները և շուկայի կենտրոնացման բարձր մակարդակը: Վերջին ցուցանիշը, ըստ Սահակյանի, վերջերս նվազել է:
Որպեսզի Հայաստանում բարելավվի ՓՄՁ վիճակը, ըստ Սահակյանի, հարկավոր է վերացնել վարչական խոչընդոտները, այսինքն, ՓՄՁ և խոշոր բիզնեսի նկատմամբ անցնել դիֆերենցացված քաղաքականության: Այդ ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, ըստ նրա, հաճախ բանկին դիմելիս չեն ունենում անհրաժեշտ փաստաթղթերը, չնայած, որ այսօր բանկերը շահագրգռված են ՓՄՁ վարկավորման հարցում: .Սահակյանը նշել է, որ ՓՄՁ նկատմամբ բարելավվում են բանկի ներքին կանոնակարգերը, սակայն, խնդիրը մնում է դեռևս չլուծված:
Նշենք, որ ըստ ԱրմԻնֆո գործակալության փորձագետների, Հայաստանի ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ բանկերի կողմից ՓՄՁ սուբյեկտների ՙոչ առևտրային՚ ֆինանսավորման միագումար վարկային պորտֆելի որակը նկատելիորեն վատթարացել է: