Երեքշաբթի, 7 Փետրվարի 2012 18:45
2011 թվականին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ վարկային պորտֆելը ավելացել է 51 տոկոսով
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ վարկային պորտֆելը կազմել է 74,7 հազ.դրամ` 2010թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 51.2%-ով կամ 25,3 հազ. դրամով:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, իրավաբանական անձանց տրված վարկերը կազմել են 62,004,050 հազ. դրամ (62.9% աճ), ֆիզիկական անձանց վարկերը`12,676,840 հազ. դրամ (11.7% աճ): 2011թ. առաջնային նշանակություն ունեցավ փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև խոշոր կորպորատիվ հաճախորդների վարկավորումը: Ընդամենը 2011թ. ՓՄՁ վարկավորմանը հատկացվել է 3,409, 585 հազ. դրամ, իսկ խոշոր կորպորատիվ հաճախորդներին` 57,771,838 հազ. դրամ:
Ըատ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Առեկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը վարկային պորտֆելի ծավալներով զբաղեցնում է 8-րդ տեղը երկրի բանկային համակարգում: Չորրորդ եռամսյակում բանկն ապահովել է այդ ցուցանիշի 15.5% աճ: Տնտեսության վարկավորման ծավալներով Բանկը զբաղեցնում է 6-րդ տեղը, այդ ուղղությամբ տեղաբաշխելով իր վարկային պորտֆելի 82%-ը: Արդյունաբերական հատվածի վարկավորման ծավալներով բանկը զբաղեցրել է 2-րդ տեղը, շինարարության հատվածի վարկավորման ծավալներով`3-րդ տեղը: Բանկի ակտիվների կազմում վարկային պորտֆելի բաժինը կազմում է ավելի քան 79%: 2011 թվականը Առեկսիմբանկ Գազպրոմբանկի խումբը եզրափակել է 1 մլրդ.դրամ զուտ շահույթով, գրանցելով 4% տարեկան աճ: