Երկուշաբթի, 20 Փետրվարի 2012 16:37
Հայաստանի արժեթղթերի առաջնային շուկայում եկամտաբերությունը պահպանվել է 10% մակարդակի վրա, իսկ միջբանկային շուկայում աճել է մինչև 11%
ԱրմԻնֆո. Հայաստանի արժեթղթերի առաջնային շուկայում 2012 թվականի հունվարին, 2011 թվականի դեկտեմբերի համեմատ եկամտաբերությունը գրեթե չի փոփոխվել, իսկ միջբանկային շուկայում աճել է: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, շուկայական ռեպո-դրույքը հունվարին գրեթե չի փոփոխվել, կազմելով 11.42%, իսկ միջբանկային շուկայում ռեպո-դրույքն աճել է 0.76%, մինչև 11%: Առաջնային շուկայում մինչև մեկ տարի մարման ժամկետով պետպարտատոմսերի միջին եկամտաբերությունը նույնպես գրեթե փոփոխվել, կազմելով 10.64%:
Աղբյուրի համաձայն, արտարժույթի շուկայւոմ 2012 թվականի հունվարին գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.11% արժեզրկում, փոխարժեքը ձևավորելով 387.53 դրամ/դոլար մակարդակի վրա ¥դրամի տարեկան 5.83% արժեզրկման պայմաններում¤: Ռուսական ռուբլու նկատամբ ՀՀ դրամն արժեզրկվել է 2.17%, մինչև 12.16 դրամ/ռուբլի ¥դրամի տարեկան 2.17% արժեզրկման պայմաններում¤, իսկ եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիան կազմել է 0.86%, մինչև 500.33 դրամ/եվրո ¥դրամի տարեկան 2.38% արժեզրկման պայմաններում¤:
Նշենք, որ ՀՀ ԿԲ Խորհուրդը 2012 թվականի փետրվարի 7-ին հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 8% մակարդակի վրա, ինչի համաձայն չփոփոխվեցին նաև լոմբարդային ռեպո պայմանագրերի և ներգրավված ավանդների տոկոսադրույքները: