Երկուշաբթի, 20 Փետրվարի 2012 16:51
Հայաստանում տնտեսության վարկավորման բարձր տեմպերը շարունակվում են
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունվարին Հայաստանում պահպանվել են տնտեսության վարկավորման բարձր տեմպերը, կազմելով 35.1%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ընդ որում, նման աճի պայմաններում դրամային վարկավորման աճը կազմել է 24.7%:
Աղբյուրի համաձայն, հունվարի վերջին դրամական զանգվածը տարեկան կտրվածքով աճել է 28.4%, ինչը պայմանավորված է եղել դրամային ավանդների 44.2% աճով, կապված դրամական զանգվածի ավելի զսպված` 24.5% աճի հետ: Հաշվետու ժամանակահատվածում դոլարայնացման մակարդակն իջել է 3.8%:
Ըստ ԿԲ կանխատեսումների, 2012 թվականին դրամական և դրամային զանգվածները կաճեն համապատասխանաբար`18.2% և 20.1%: Իսկ դրամական բազայի աճը կկազմի 9.7%: Շրջանառվող դրամական կանխիկ միջոցները 2012 թվականին կաճեն 13%, ինչի արդյունքում, դրամային ավանդների ծավալը կաճի 28.5%, իսկ արտարժութային ավանդների ծավալը`15.6%: Արդյունքում, տնտեսության մեջ դոլարայնացման մակարդակը տարեկան կտրվածքով կիջնի 2.2%, իսկ մոնետիզացիայի մակարդակը կաճի ավելի քան 9%: 2012 թվականի սեպտեմբերի վերջին, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության վարկավորման ծավալները, ըստ ԿԲ կանխատեսումների, կաճեն 20.3%, կամ մոտ 250 մլրդ.դրամով: Ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող աճի տեմպերը հիմնականում կապահովվեն հիփոփեքի և ՓՄՁ վարկավորման հաշվին: