Երեքշաբթի, 21 Փետրվարի 2012 19:38
Աշոտ Օսիպյան. Հայաստանի բանկային համակարգի գլխավոր խնդիրն է մնում ռիսկերի կառավարումը
ԱրմԻնֆո. Առաջիկյում Հայաստանի բանկային համակարգի գլխավոր խնդիրն է մնում ռիսկերի կառավարումը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Բանկերի Միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Նա նշել է, որ ռիսկերի կառավարումն ընդգրկում է սթրես-թեստերի կիրառում, իրացվելիության և վարկային ռիսկերի կառավարում: ՙՀայաստանի բանկային համակարգին հաջողվեց խուսափել բացասական երևույթներից ու ցնցումներից, որոնք դիտվում էին եվրոպական ֆինանսական շուկաներում, սակայն, առաջնահերթությունը եղել ու մնում է` ռիսկերի կառավարումը՚,-ընդգծել է նա:
Բանկերի համար ամենառիսկային ոլորտը, ըստ Օսիպյանի, հանդիսանում է ագրարային հատվածը, ինչը, ինչպես հայտնի է, պայմանավորված է բնակլիմայական և սեզոնային գործոններով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալությա կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականին գյուղատնտեսությանը տրամադրված վարկերի կազմում ժամկետանց վարկերի ծավալն աճել է մոտ 2 անգամ, կազմելով ժամկետանց վարկերի ընդհանուր ծավալների ընդամենը 9%-ը: Ընդ որում, այդ ոչ մեծ տեսակարար կշիռը բացատրվում է բանկերի կողմից այդ ոլորտի ակտիվ վարկավորման համեմատաբար կարճ ժամկետներով: յուղատնտեսությանը տրամադրված ժամկետային վարկերի կազմում 2011 թվականին ոչ ստանդարտ վարկերն աճել են 4 անգամ, կասկածելիները` 11 անգամ, անհույս վարկերը` 13%, իսկ վերահսկվող վարկերը մի փոքր նվազել են, ընդ որում, ամենամեծ ծավալները կազմել են ոչ ստանդարտ և անհույս վարկերը: