Հինգշաբթի, 23 Փետրվարի 2012 19:48
ՎՏԲ-Հայաստան Բանկի ամենաակտիվ քարտապաններից մեկը երկու հոգու համար դեպի Դուբայ ուղեգիր է է ստացել
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa ընկերության քարտապանների համար նախատեսված ակցիա ՙՁմեռը ՎՏԲ-ի հետ՚ մարքետինգային արշավի արդյունքներով, բանկի ամենաակտիվ քարտապաններից մեկը, Սամվել Սարգսյանը ճանաչվեց հաղթող, ստանալով երկու հոգու համար նախատեսված ուղեգիր դեպի Դուբայ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար նախատեսված ակցիան գործում էր 2011թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հունվարի 31-ը: Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով վճարված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և ավտոմատ կերպով դառնում էին ակցիայի մասնակիցներ:
ՙՙՁմեռը ՎՏԲ-ի հետ՚ մարքեթինգային արշավն ուղղված էր անկանխիկ գործարքների քանակի աճին, Visa քարտերի վերաբերյալ սպառողների իրազեկության բարձրացմանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները պատրաստակամությամբ արձագանքեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության առաջարկին, ինչի մասին վկայում են արշավի բարձր արդյունքները: Ակցիայի գործունեության 3 ամիսների ընթացքում (2011թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012թ. հունվարի 31-ը) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակը կրկնապատկվել է, այդ թվում շրջանառությունը Visa քարտերով ավելացել է 40%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ: Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով կատարված գործարքների միջին քանակը կազմել է օրական 6000՚,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Արտակ Խաչատրյանը:
Արշավի արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ ակցիայի շրջանակներում կրկնակի աճել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, Visa քարտերի հիմնական տեսակներով շրջանառությունը արշավի իրականացման ժամանակահատվածում աճել է 40%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ,իսկ 100 ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապաններ շահել են արժեքավոր մրցանակներ: Բացի այդ,
ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեցին 100 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: Մրցանակների թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1% ավանդի համար:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-68 մասնաճյուղ: