Ուրբաթ, 24 Փետրվարի 2012 15:35
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն 2012 թվականին մտադի է ապահով վարկային պորտֆելի մինչև 92,5 մլրդ դրամի աճ
ԱրմԻնֆո. 2012 թվականին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մտադիր է անցկացնել բավականին պահպանողական վարկային քաղաքականություն`պահպանելով առկա վարկային պորտֆելը բարձր մակարդակի վրա: Այսպիսով` մինչև 2012 տարեվերջ բանկը մտադիր է ավելացնել իր վարկային պորտֆելը 24.1%-ով կամ 48.6 մլն ԱՄՆ դոլարով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ընթացիկ տարում իրավաբանական անձանց վարկավորման ծավալը կավելանա մինչև 185.4 մլն ԱՄՆ դոլար (նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 14.8%-ով), ֆիզիկական անձանցը` մինչև 64.7 մլն ԱՄՆ դոլար (ավելացում 68.5%-ով): Վարկային պորտֆելի ընդլայնումն իրականացվելու է միջազգային ծրագրերի, տեղական շուկայական միջոցների, ինչպես նաև կանոնադրական կապիտալի համալրման հաշվին: 31.12.11թ. դրությամբ բանկի հաճախորդներին տրամադրված վարկերն ու փոխառությունները կազմել են 74,538,004 հազ. դրամ` 2010թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 52.0%-ով կամ 25,513,250 հազ.դրամով:
Ըատ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի ¥վերլուծության¤, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ վարկային պորտֆելում արդյունաբերական հատվածի վարկերը կազմում են ավելի քան 38%, գրանցելով 42.4% տարեկան աճ, առևտրի հատվածի վարկերը` ավելի քան 19%, գրանցելով տարեկան եռակի աճ, շինարարության հատվածի վարկերը` ավելի քան 12%, գրանցելով 27.6% տարեկան աճ, գյուղատնտեսության և հասարակական սննդի ոլորտների վարկերը` 4-ական տոկոս, սպառողական վարկերը` ավլի քան 14%, գրանցելով 16% տարեկան աճ, իսկ ՓՄՁ վարկերը` ավելի քան 9%: 2011 թվականի արդյունքներով, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ապահովել է 1 մլրդ.դրամի զուտ շահույթ: