Ուրբաթ, 24 Փետրվարի 2012 18:10
2011 թվականի հունվար-նոյեմբերի ամիսներին արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը նվազել է 8.9 տոկոսով
ԱրմԻնֆո. 2011 թվականի հունվար-նոյեմբերի ամիսներին, 2010 թվականի դեկտեմբերի համեմատ, արժույթի իրական արդյունավետ փոխարժեքը նվազել է 8.9%, իսկ հոկտեմբերի համեմատ` 0.9%, կազմելով 126.3: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում:
Դրա հետ մեկտեղ, տարեկան կտրվածքով իրական արդյունավետ փոխարժեքի անկումը կազմել է 6.2%: Հիշեցնենք, որ 2011 թվականին այդ ցուցանիշի աճ գրանցվել է հունվարին և սեպտեմբերին, իսկ մնացած ամիսներին դիտվել է անկում:
Միևնույն ժամանակ, 2011 թվականի նոյեմբերին անվանական արդյունավետ փոխարժեքն իջել է 1.54%, իսկ 2010-ի դեկտեմբերի համեմատ` 6.5%, կազմելով 217.6: Դրա հետ մեկտեղ Հիշեցնենք, որ 2011 թվականին այդ ցուցանիշի աճ գրանցվել է հունվարին և սեպտեմբերին, իսկ մնացած ամիսներին դիտվել է անկում: Դրա հետ մեկտեղ, տարեկան կտրվածքով իրական արդյունավետ փոխարժեքի անկումը կազմել է 4.9%: Նշենք, որ 2011 թվականին այդ ցուցանիշի անկում գրանցվել է հունվարին փետրվարին, մարտին և ապրիլին, իսկ մայիս, հունիս, հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին դիտվել է աճ: