Ուրբաթ, 24 Փետրվարի 2012 18:11
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2011 թվականի նոյեմբերն կրճատվել են 3.2 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2011 թվականի նոյեմբերն կրճատվել են 3.2%, իսկ 2010-ի դեկտեմբերի համեմատ աճել են 1.2%, կազմելով 1887.8 մլն.դոլար: Այս մասին է է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:
Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը այդ ժամանակահատվածում կրճատվել են 55%, իսկ դեկտեմբերի համեմատ` 85%, կազմելով 5 մլն.դոլար: Արտարժութային ակտիվները հաշվետու ամսում կրճատվել են 2.9%, իսկ հունվար-նոյեմբերին աճել են 2.8%, կազմելով 1882.8 մլն.դոլար:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: