Երկուշաբթի, 27 Փետրվարի 2012 17:32
ՀՀ ԿԲ համախառն արտաքին պարտավորությունները 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել են 4.6%, մինչև 732.2 մլն.դոլար
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2011 թվականի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ աճել են 2.9%, իսկ 2010-ի դեկտեմբերի համեմատ` 4.6%, կազմելով 732.2 մլն.դոլար:Այս մասին է ասվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրի մեջ:
ԿԲ արտաքին պարտավորությունների կազմում ԱՄՀ վարկերը կազմել են 68% կմ 498.9 մլն.դոլար, ամսական կտրվածքով կրճատվելով 2.9%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին` աճելով 2.2%: SDR ¥փոխառության հատուկ իրավունքների¤ բաժինը ԿԲ համախառն արտաքին ակտիվների կազմում գրանցվել է 18.6% կամ 136.5 մլն.դոլար, նոյեմբերին կրճատվելով 2.3%, իսկ հունվար-նոյեմբերին` աճելով 0.7%:
Այլ վարկերը կազմել են համախառն արտաքին ակտիվների 13.2%-ը կամ 96.5 մլն.դոլար, նոյեմբերին կրճտվելով 3%, իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին աճելով 20%: Այլ պարտավորությունները կազմել են համախառն արտաքին ակտիվների 0.2%-ը, 66.6% նվազելով 2011 թվականի հոկտեմբերի համեմատ և 60% նվազելով 2010 թվականի դեկտեմբերի համեմատ` 60%:
Հիշեցնենք, որ 2011 թվականին ԿԲ համախառն արտաքին ակտիվների աճ է գրանցվել հունվար-ապրիլ ամիսներին, ինչպես նաև հուլիսին, օգոստոսին և հոկտեմբերին ¥հիմնականում ԱՄՀ և այլ վարկերի շնորհիվ¤: