Երկուշաբթի, 27 Փետրվարի 2012 20:49
2011թ. հունվար-նոյեմբերին Հայաստանի տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալներում ռեզիդենտներին տրամադրված արտարժույթով վարկերի բաժինն աճել է 60.2 տոկոսով
ԱրմԻնֆո. 2011թվականին հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալներում ռեզիդենտներին տրամադրված արտարժույթով վարկերի բաժինն աճել է 60.2%, նոյեմբերին աճելով 0.4 տոկոսային կետով: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 3.7 տոկոսային կետով: 2011 թվականին այս ցուցանիշի աճը առաջին եռամսյակում կազմել է 1.9 տոկոսային կետ, մինչև 58.5%, 2-րդ եռամսյակում`0.1 տոկոսային կետ, մինչև 58.6%, 3-րդ եռամսյակում` 1 տոկոսային կետ, մինչև 59.4%, իսկ նոյեմբերին, սեպտեմբերի վերջի համեմատ` 0.4 տոկոսային կետ:
Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, 2011 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին արտարժութային վարկերի բաժինն աճել է 3.6 տոկոսային կետով: Ընդ որում, այս ցուցանիշի անկում է գրանցվել հունիսին ¥58.9%-ից մինչև 58.6%¤ և հուլիսին ¥58.6%-ից մինչև 58.4%¤: Աստիճանաբար աճ է գրանցվել հունվարից մայիս ամիսը ներառյալ հատվածում ¥56.6%-ից մինչև 58.9%¤, աճ է դիտվել նաև օգոստոսին ¥58.4%-ից մինչև 59.4%¤, սեպտեմբերին, ինչպես նաև հոկտեմբերին ¥59.4.%-ից մինչև 59.8%¤: Նվազագույն աճը գրանցվել է հունվարին, ապրիլին և մայիսին` 0.2 տոկոսային կետով, իսկ առավելագույնը` մարտին` 1.2 տոկոսային կետով: 2011 թվականին արտարժութային վարկերի առավելագույն բաժինը վարկային ընդհանուր պորտֆելում գրանցվել է նոյեմբերին ¥60.2%¤, իսկ նվազագույն բաժինը` հունվարին ¥56.8%¤:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկային համակարգի կողմից տրամադրվել է 1.3 տրլն.դրամի վարկեր, գրանցելով 33.6% տարեկան աճ, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 7.7%, որտեղ ռեզիդենտների բաժինը կազմել է մոտ 1.2 տրլն.դրամ: Տրամադրված վարկերի կողմում իրավաբանական անձանց բաժինը կազմել է մոտ 66%, ինչը 40%-ով գերազանցել է 2010 թվականի ցուցանիշը: Արտարժութային երկարաժամկետ վարկերի մեծ բաժինն ընկել է արդյունաբերական հատվածին, էներգետիկային և առևտրի ոլորտին:
Ռեզիդենտների արտարժութային ավանդների բաժինը դրամական զանգվածի կազմում 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 43.1%, նոյեմբերին աճելով 0.5 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով կրճատվել 0.1 տոկոսային կետով, ընդ որում, միայն հունվար-նոյեմբերին այս ցուցանիշը աճել է 0.3 տոկոսային կետով: 2011 թվականին, 1-ին եռամսյակում այս ցուցանիշի աճը կազմել է 2.8 տոկոսային կետ, մինչև 45.6%, 2-րդ եռամսյակում`` անկումը կազմել է 1 տոկոսային կետ, մինչև 44.6%, 3-րդ եռամսյակում` անկումը կազմել է 2.2 տոկոսային կետ, մինչև 42.4%, իսկ նոյեմբերին, սեպտեմբերի վերջի համեմատ` աճը կազմել է 0.9 տոկոսային կետ: Ամսական կտրվածքով այս ցուցանիշի անկում է գրանցվել հունվարին (42.8% - ից մինչև 45.5%), մարտին (45.2% - ից մինչև 45.6%, որը պահպանվել է մինչև ապրիլ), օգոստոսին (42.7% - ից մինչև 42.9%), հոկտեմբերին (42.4% - ից մինչև 42.6%) և նոյեմբերին(42.6% - ից մինչև 43.1%): Իսկ անկում է արձանագրվել փետրվարին (45.5% - ից մինչև 45.2%), մայիսին (45.6% - ից մինչև 45%), հունիսին (45% - ից մինչև 44.6%), հուլիսին (44.6% - ից մինչև 42.7%) և սեպտեմբերին (42.9% - ից մինչև 42.4 %): Ռեզիդենտների արտարժութային ավանդների բաժնի նվազագույն նվազումը գրանցվել է փետրվարին` 0.3 տոկոսային կետով, իսկ առավելագույնը` հուլիսին`1.9 տոկոսային կետով: Իսկ նվազագույն աճ է գրանցվել օգոստոսին և հոկտեմբերին` 0.2 տոկոսային կետով, իսկ առավելագույնը` հունվարին` 2.7 տոկոսային կետով: 2011 թվականի հունվար-նոյեմբերինդրամական զանգված կազմում արտարժութային ավանդների առավելագույն բաժինը գրանցվել է մարտին և ապրիլին`45.6%, իսկ նվազագույն բաժինը` սեպտեմբերին` 42.4%:
Ռեզիդենտների ավանդների ընդհանուր պորտֆելում արտարժութային ավանդների բաժինը 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 62.1%, ինչը 0.1 տոկոսային կետով բարձր է օգոստոսի ցուցանիշից, գրանցելով տարեկան կտրվածքով 2 տոկոսային կետի անկում, իսկ հունվար-նոյեմբերին անկումը տեղի է ունեցել 2.2 տոկոսային կետով: 2011 թվականին ամսական կտրվածքով այս ցուցանիշը աճել է հունվարին ¥64.3%-ից մինչև 66.1%¤, ապրիլին ¥65.1%-ից մինչև 66%¤, օգոստոսին ¥62.2%-ից մինչև 62.6%¤, հոկտեմբերին ¥61.8%-ից մինչև 62%¤ և նոյեմբերին ¥62%-ից մինչև 62.1%¤: Նվազում է գրանցվել փետրվարին ¥66.1%-ից մինչև 65.3%¤, մարտին ¥65.3%-ից մինչև 65.1%¤, մայիսին ¥66%-ից մինչև 65.1%¤, հունիսին ¥65.1%-ից մինչև 64.7%¤, հուլիսին ¥57.5%-ից մինչև 62.2%¤ և սեպտեմբերին ¥59.6%-ից մինչև 61.8%¤: Առավելագույն անկումը գրանցվել է մարտին` 0.2 տոկոսային կետով, իսկ նվազագույնը` հուլիսին` 2.5 տոկոսային կետով: Իսկ առավելագուն աճը գրանցվել է հունվարին` 1.8 տոկոսային կետով, իսկ նվազագույնը` նոյեմբերին` 0.1 տոկոսային կետով: Ավանդների ընդհանուր պորտֆելում արտարժութային ավանդների առավելագույն բաժինը կազմել է հունվարին` 66.1%, իսկ նվազագույնը` հոկտեմբերին` 62%:
Արտարժութային ցպահանջ ավանդների բաժինը ընդհանուր ավանդային ցպահանջ պորտֆելում դեկտեմբերի 1-ին կազմել է 57.1%, նոյեմբերին կրճատվելով 0.6 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով` 1.6 տոկոսային կետով, իսկ հունվար-նոյեմբերին` 0.2 տոկոսային կետով: 2011 թվականին, ամսական կտրվածքվ, այս ցուցանիշի աճ է գրանցվել հունվարին ¥57.3%-ից մինչև 59.3%¤, մարտին ¥58.1%-ից մինչև 59.9%¤, հունիսին ¥57.3%-ից մինչև 57.5%¤ և օգոստոսին ¥56.2%-ից մինչև 59.6%¤, իսկ մնացած ամիսներին գրանցվել է նվազումմ ընդ որում, նվազագույնը`ապրիլին և հոկտեմբերին` 0.3 տոկոսային կետով, իսկ առավելագույնը` մայիսին` 2.3 տոկոսային կետով: 2011 թվականի հունվար-նոյեմբերին ավանդների ընդհանուր պորտֆելում ցպահանջ արտարժութային ավանդների առավելագույն բաժինը գրանցվել է մարտին` 59.9%, իսկ նվազագույնը` հուլիսին` 56.2%:
Ֆիզիկական անձ հանդիսացող ռեզիդենտների ժամկետային ավանդների պորտֆելում արտարժութային ժամկետային ավանդների բաժինը կազմել է 76.4%, նոյեմբերին աճելով 0.2 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով` կրճատվել 3.1 տոկոսային կետով, իսկ միայն հունվար-նոյեմբերին կրճատվել 3.2 տոկոսային կետով: 2011 թվականի հունվար-նոյեմբերին տարեկան կտրվածքով այս ցուցանիշի աճ է գրանցվել ապրիլին ¥78.9%-ից մինչև 79.1%¤ և նոյեմբերին ¥76.2%-ից մինչև 76.4%¤, իսկ մնացած ամիսներին գրանցվե% է անկում, բացառությամբ հոկտեմբերի: Ընդ որում, նվազահույն անկումը տեղի է ունեցել հունվարին` 0.1 տոկոսային կետով, իսկ առավելագույնը` հունիսին` 0.9 տոկոսային կետով: 2011 թվականի հունվար-նոյեմբերին արտարժութային ժամկետային ավանդների առավելագույն բաժինը ընդհանուր պորտֆելում կազմել է հունվարին` 79.5%, իսկ նվազագույնը` սեպտեմբերին և հոկտեմբերին`76.2%:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բանկայիան համակարգի կողմից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 924 մլրդ.դրամ, նոյեմբերին աճելով 2.5%, իսկ հունվար-նոյեմբերին` 31.5%: Այդ թվում, ռեզիցենտներից ներգրավվել է 730.6 մլրդ.դրամ, որտես ցպահանջ ավանդների կազմել են 278.7 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 451.8 մլրդ.դրայմ: