Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2012 20:12
Զարգացման Հայկական Բանկն իր հաճախորդներին առաջարկում է 14 անվճար բանկային ծառայություն
ԱրմԻնֆո. Փետրվարի 22-ին, ՙՆովոստի՚ միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Զարգացման Հայկական Բանկը հանդես գալով նոր դիրքավորմամբ` որպես նոր որակի բիզնես մշակույթի եւ կորպորատիվ հարաբերությունների ձևավորող, ներկայացնում է բանկային նոր ծառայությունների փաթեթ` ուղղված մասնավորապես փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, տնտեսության իրական հատվածում արվող ներդրումներին:
Մասնավորապես առաջարկելով բանկային 14 կարևորագույն ծառայություններ անվճար, Զարգացման Հայկական Բանկը հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար նոր հնարավորություններ է ստեղծում հետճգնաժամային կառավարման փուլում առավել արդյունավետ օգտագործելու սեփական ֆինանսական ռեսուրսներըª էապես նվազեցնելով բանկային գործարքներին ուղղվող ծախսերը:
Միևնույն քաղաքականության տրամաբանության ներքո Զարգացման Հայկական Բանկն իր բոլոր հաճախորդների բանկային հաշիվներում առկա միջոցների և ժամկետային ավանդների համար առաջարկում է բարձր տոկոսադրույքներ, երկարաժամկետ և մատչելի տոկոսադրույքով վարկեր, ինչպես նաև նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել նաեւ մարզերումª երկրի բնակչության այդ շրջաններում առավել մրցունակ բանկային ծառայություններ առաջարկելու նպատակով:
Բանկի նոր դիրքավորումը մեծամասամբ պայմանավորված է 2011 տարում արձանագրած ֆինանսական ցուցանիշներով:
2011 թվականին ակտիվների աճը կազմել է ավելի քան 60%, որում համարժեք աճ է արձանագրել վարկային պորտֆելը: Վարկային ներդրումների գերակշիռ մասը փոքր եւ միջին բիզնեսին տրամադրված վարկեր են:
Տարվա ընթացքում բանկի հաճախորդների քանակն ավելացել է 56%-ով: Այն սպասարկում է մոտ 11 հազ. հաճախորդ, որոնցից 10 հազարը ֆիզիկական անձինք են: Կրկնակի աճ է գրանցել բանկի ավանդային պորտֆելըª հասնելով մոտ 22 մլրդ դրամի:
Ավանդատուների քանակը ավելացել է 2.3 անգամ, ինչը բանկի հանդեպ ունեցած բարձր վստահության մասին է վկայում:
Բանկն էական աճ է գրանցել նաև քարտային բիզնեսում: Ակտիվ քարտերի քանակն ավելացել է 44%-ով, ինչի արդյունքում դրանց քանակը կազմել է մոտ 7 հազար:
Բանկի շահույթը կազմել է 770 մլն. դրամ, ընդ որում սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE) կազմել է 10.7%, իսկ ակտիվների շահութաբերության գործակիցը ROA-նª 2.6%: