Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2012 21:09
Զարգացման Հայկական Բանկն 2012 թվականին նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ.դրամի
ԱրմԻնֆո. Զարգացման Հայկական Բանկն 2012 թվականին նախատեսում է վարկային պորտֆելը հասցնել 32 մլրդ.դրամի: Այս մասին այսօր ՙՆովոստի՚ միջազգային մամուլի կենտրոնում տեղի է ունեցած ասուլիսում հայտարարել է Զարգացման Հայկական Բանկի վարչության նախագահ Կարեն Սարգսյանի մամուլի ասուլիսը:
Նրա խոսքերով, 2011 թվականի սկզբին բանկի վարկային պորտֆելը կազմել է 15 մլրդ.դրամ, տարեվերջին աճելով 60%-ով, մինչև 24 մլրդ.դրամ: Տարեվերջին բանկը մտադիր է վարկային պորտֆելը մեծացնել 33%-ով, իսկ ակտիվները` 60%-ով:
Բանկի վարկային պորտֆելի կազմում ՓՄՁ վարկավորման բաժինը կազմել է 74%, բիզնես-վրկերը` 60%, հիփոթեքային վարկերը` 24%: Բիզնս-վարկերը հիմնականում տեղաբաշխված են առևտրի, արդյունաբերության, հասարակկան սննդի, տրանսպորտի, շինարարության ոլորտներում:
Նա նաև տեղեկացրել է, որ բանկի ավանդների պորտֆելը 2011 թվականին աճել է 2 անգամ, մինչև 22 մլրդ.դրամ: Ընդ որում, ավանդատուների թիվն աճել է 2.3 անգամ, ակտիվներն աճել են 61%, մինչև 26.1 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը` 10%, մինչև 7.8 մլրդ.դրամ: 2011 թվականը բանկը եզրափակել է 760 մլն.դրամ զուտ շահույթով: Ընդհանուր կապիտալի եկամտաբերությունը (ROE) կազմել է 10.6%, իսկ ակտիվների եկամտաբերությունը (ROA)` 2.5%:
Նշելով, որ 2011 թվականին աճ է գրանցվել նաև քարտային բիզնեսի գծով, Վարչության նախագահը հավելել է, որ ակտիվ քարտերի քանակն ավելացել է 44%, հասնելով 7 հազարի: Բանկի հաճախորդների բազան նույնպես ավելացել է 56%, մինչև 11 հազար, որից 10 հազարը հանդիսանում են ֆիզիկական անձինք:
Ներկայումս բանկն ունի 5 մասնաճյուղ: 2011 թվականին բանկը գործարկեց յումրիի, Վանաձորի և Արցախի մասնաճյուղերը, և մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը կշարունակվի նաև 2012 թվականին: Նա նշել է, որ 3 ամսից նոր մասնաճյուղ կբացվի Արմավիրի մարզում, իսկ 3-րդ եռամսյակում` Երևանի Կենտրոն համայնքում:
ՙՀայկական Զարգացման Բանկ՚ ԲԲԸ-ն, որը գործում է 1995 թվականից, ունի 75 բաժնետեր, որոնց 48%-ը ոչ ռեզիդենտներ են: Բաժնետրերի շարքում են 13 իրավաբանական անձինք, այդ թվում` երկու միջազգային կառույց: Բանկն ունի բաժնետերեր` ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, երմանիայից, Իտալիայից, Կանադայից, Իսպանիայից, Շվեդիայից, Ավստրալիայից, Բրազիլիայից: