Երեքշաբթի, 28 Փետրվարի 2012 19:39
2011 թվականին Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալն աճել է մոտ 30 տոկոսով
ԱրմԻնֆո. 2011 թվականին Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների միագումար սեփական կապիտալն աճել է 29.4%, մինչև 15.1 մլրդ.դրամ կամ 39.1 մլն.դոլար: Միայն 4-րդ եռամսյակում այս ցուցանիշն աճել է 2.3%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 8 ընկերությունների սեփական կապիտալի կազմում լանոնադրական կապիտալը կազմել է 79% կամ 11.9 մլրդ.դրամ ¥30.9 մլն.դոլար¤, իսկ կուտակված շահույթի բաժինը` 19% կամ 2.8 մլրդ.դրամ ¥7.4 մլն.դոլար¤: Կուտակված շահույթ են գրանցել 6 ընկերություններ,իսկ ՌԵՍՈ և Կասկադ Ինշուրանս ապահովագրական ընկերությունները գրանցել են համապատասխանաբար` 205.8 մլն.դրամ և 55.1 մլն.դրամ վնաս: Գործող 8 ընկերությունների միագումար կուտակված շահույթը 2011 թվականին աճել է մոտ 16 անգամ, 180 մլն.դրամից մինչև 2.8 մլրդ.դրամ: Միայն 4-րդ եռամսյակում ապահովագրողների շահույթն աճել ք 10.1%: Այս ցուցանիշով առաջատարներն է ԻՆԳՈ-Արմենիան` 1.2 մլրդ.դրա ցուցանիշով:
ործող 8 ընկերությունների միագումար պարտավորությունները 2011 թվականին աճել են 6.6%, տարեվերջին կազմելով 14.5 մլրդ.դրամ: Ընթացիկ կրեդիտորական պարտավորությունների բաժինը կազմել է 40.6% կամ 5.9 մլրդ.դրամ, 2011 թվականին նվազելով 39.7%:
Ապահովագրական պահուստների ծավալները 2011 թվականին աճել են ավելի քան 2 անգամ, տարեվերջին կազմելով 8.5 մլրդ.դրամ: Պահուստների չափերով առաջատարներն են` Ռոսգոսստրախ Արմենիան` 2.9 մլրդ.դրամ և ԻՆԳՈ-Արմենիան` 1.4 մլրդ.դրամ: Իսկ նվազագույն չափերը գրանցել է Սիլ Ինշուրանսը` 282.3 մլրդ.դրամ: