Չորեքշաբթի, 29 Փետրվարի 2012 17:45
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2011 թվականի հունվարին կազմել է 202.9 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2011 թվականի հունվարին կազմել է 202..9 մլն.դոլար կամ 78.5 մլրդ. դրամ, գրանցելով 9% տարեկան աճ:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2011 թվականի հունվարին FOB-գներով (Free on Board) կազմել է 345.9 մլն.դոլար կամ 133.9 մլրդ.դրամ, այդ թվում`արտահանման ծավալները FOB-գներով (Free on Board) կազմել է 71.5 մլն.դոլար կամ 27.7 մլրդ.դրամ, իսկ ներմուծման ծավալները (CIF-գներով) կազմել են 274.4 մլն.դոլար կամ 106.2 մլրդ.դրամ: 2012 թվականի հունվարին արտաքին առևտրի բալանսը, ըստ նախնական տվյալների, FOB-գներով կազմել է 160.6 մլն.դոլար:
Միևնույն ժամանակ, արտաքին առևտրի շրջանառության ծավալը 2012 թվականի հունվարին կազմել է 345.9 մլն.դոլար կամ 133.9 մլրդ.դրամ, դեկտեմբերի համեմատ կրճատվելով 33.9%, իսկ 2011 թվականի հունվարի համեմատ աճեով` 5.3%:
2012 թվականի հունվարին, Եվրամիության երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 95.4 մլն.դոլար կամ արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 27.6%-ը, տարեկան կտրվածքով կրճատվելով 9.4%: ԵՄ երկրների հետ բացասական սալդոն տարվա կտրվածքով կրճատվել է 13.8%, մինչև 28.7 մլն. դոլար: 2012 թվականի հունվարին դեպի ԵՄ երկրներ է արտահանվել 33.3 մլն.դոլարի ապրանք և ներմուծվել 62 մլրդ. դոլարի ապրանք:
Արտասահմանյան մյուս երկրների հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 129.8 մլն. դոլար, տարվա կտրվածքով աճելով 16.1%: Այս երկրների հետ բացասական սալդոն տարվա կտրվածքով աճել է 23.3%, կազմելով 78.8 մլն.դոլար: ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրի շրջանառությունը հունվարին տարվա կտրվածքով աճել է 8.3%, կազմելով 120.8 մլրդ.դոլար, իսկ առևտրի բալանսի բացասական սալդոն աճել է 7.3%, կազմելով 95.4 մլն.դոլար: 2012 թվականի հունվարին Հայաստանից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումների ծավալը կազմել է 12.7 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 11.9%, իսկ ԱՊՀ երկրներից ներմուծման ծավալը կազմել է 108.1 մլն. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 7.9%:
2012 թվականի հունվարին հայկական ապրանքների հիմնական գնորդներն են եղել` Ռուսաստանը (ընդհանուր արտահանման14.9%-ը), երմանիան (12.6%), Իսպանիան (12,2%), Իրանը (11.8%), Բելգիան (9.8%), Կանադան (8.8%), Նիդեռլանդները (8.2%), ԱՄՆ (6.5%), և Վրաստանը (3.9%): Դեպի Հայաստան հիմնական մատակարարներն եղել Ռուսաստանը (ընդհանուր ներմուծման 28.5%-ը), Չինաստանը (7.2%), ԱՄՆ ¥6%¤, երմանիան (4.6%), Իրանը (5,3%) Ղազախստանը ¥3.5%¤, Ռումինիան ¥3.1%¤, Թուրքիան (3%): Արտահանման ընդհանուր ծավալներում 2011 թվականի հունվար-դեկտեմբերին տարեկան աճ է արձանագրվել մի շարք ապրանքների գծով: Այսպես, բուսական ծագումով ապրանքների արտահանումը աճել է 11.1%, կազմելով 1 մլն.դոլար, պատրաստի սննդամթերքի արտահանումը` 9.6%, մինչև 8.8 մլն.դոլար: Ընդ որում, արտահանման ամենամեծ ծավալները գրանցվել են թանկարժեք մետաղների ոլորտում` 23.8 մլն.դոլար, գրանցելով տարեկան 15.5% անկում և հանքահումքային ոլորտում` 22.5 մլն.դոլար և 7.7% տարեկան աճ: Քիմիական արդյունաբերության արտահանման ծավալները հունվարին տարեկան կտրվածքով կրճատվել են 1.8%, կազմելով 0.8 մլն.դոլար: Ներմուծման ծավալներում զգալի աճ է գրանցվել կենդանական ծագումով ապրանքների գծով, կազմելով 79.1%, մինչև 8.6 մլն.դոլար, իսկ ամենամեծ ծավալները գրանցվել են հանքահումքային արդյունաբերության գծով` 7.1 մլն.դոլար, գրանցելով 18.7% տարեկան աճ: