Չորեքշաբթի, 29 Փետրվարի 2012 18:37
Հայաստանի ներքին պետական պրտքի կազմում միջնաժամկետ և երկարաժամկետ պետպարտատոմսերի բաժինը 2011 թվականին աճել է 67.1%, մինչև 81.5%
ԱրմԻնֆո. Հայաստանի ներքին պետական պարտքը 2011 թվականին աճել է 19.9%, 2012 թվականի հունվարի 1-ին կազմելով 216,209 մլրդ.դրամ ($ 560.5 մլն դոլար) կամ պետական պարտքի (արտաքին և ներքին) 13,5%-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից, միայն IV եռամսյակում ներքին պետական պարտքն աճել է 8.2%:
Ըստ աղբյուրի, ներքին պարտքի կազմում պետական կարճաժամկետ պարտատոմսերի բաժինը կազմել է 15.3%, կամ 33 մլրդ.դրամ, 2011 թվականին նվազելով գրեթե 2 անգամ, իսկ միայն IV եռամսյակում աճել է 22.2%: Պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի բաժինը կազմել է 51.4% կամ 111.2 մլրդ.դրամ, 2011 թվականին աճելով 28.7%, իսկ միայն IV եռամսյակում` մոտ 8%: Պետական երկարաժամկետ պարտատոմսերի բաճինը կազմել է 30.1%, կամ, 65.1 մլրդ դրամ, 2011 թվականին աճելով 2 անգամ, իսկ միայն IV եռամսյակում` 6%: Խնայողական պարտատոմսեր բաժինը ընդհանուր ներքին պարտքի ծավալներում կազմել է 0,4% կամ 0.8 մլրդ դրամ, 2011-ին աճելով 38,7%, իսկ միայն IV եռամսյակում չի փոփոխվել: Ներգրավված վարկերի բաժինը կազմել է 2.9% կամ 6.2 մլրդ.դրամ, 2011-ին նվազելով 15.1%, իսկ միայն IV եռամսյակում` 7.5%:
Պետական կարճաժամկետ պարտատոմսերի կազմում ամենամեծ ծավալներով գործարքներ են իրականացվել 1-40 շաբաթ մարման ժամկետով պարտատոմսերով (23 մլրդ.դրամ և տարեկան անկման 37.8%-ով), իսկ պետական միջնաժամկետ պարտատմսերի կազմում` 4-5 տարի մարման ժամկետով պարտատոմսերով (60.4 մլրդ դրամ և տարեկան 42.1% աճով) և 2-3 տարի մարման ժամկետով պարտատոմսերով (50.8 մլրդ դրամ և տարեկան 17.6% աճով): Պետպարտատոմսերի եկամտաբերությունը 2011 թվականին աճել է ավելի քան 3,6% կամ 0,42 կետով, մինչև 12.3194%, 2011-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ պետպարտատոմսերի եկամտաբերութոյւնը կրճատվել 1 կետով, իսկ IV եռամսյակում` 1.8 կետով: